United Airlines
From Wikipedia, the free encyclopedia
United Airlines (հայերեն՝ Յունայթեդ Էյրլայնս) ամերիկական ավիաընկերություն, ամենամեծ ավիաընկերություններից է ԱՄՆ-ում։ «Ժամանակն է թռչելու» կարգախոսի ներքո United Airlines -ը չվերթներ է իրականացնում ավելի քան 238 ներքին և 118 միջազգային ուղղություններով[1]։ United Airlines -ը Star Alliance-ի[2] հինգ հիմնադիր անդամներից մեկն (մյուս հիմնադիր անդամները՝ Air Canada, Lufthansa, SAS և Thai Airways International) է՝ աշխարհի երեք խոշոր ավիաընկերությունների դաշինքներից (մյուս երկուսը՝ SkyTeam[3], Oneworld[4]) ամենամեծը։
2010 թվականի հոկտեմբերի 1-ին ավիաընկերությունը դարձավ ամենամեծ ավիաընկերություններից աշխարհում[5]։ Ավիաընկերությունը հիմնվել է 1926 թվականին։ Ավիաընկերությունը առաջինն է աշխարհում, երբ ինքնաթիռը զոհ է ահաբեկչիներին։ 1933 թվականի հոկտեմբերի 11-ին Boeing 247 օդանավը պայթել է օդում, և ընկել է Ինդիանայի պետության տարածքում։ Ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, որոնք գտնվում էին այդ օդանավում։ Հետաքննությունը պարզել է, որ վթարի արդյունք էր ռումբը, որը տեղադրված էր օդանավում։ Պատճառներն ու մեղավորներն մինչ օրս չեն հայտնաբերվել։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները գրավել են 2 օդանավ։
United Airlines -ը ունի ութ հանգույց օդանավակայաններ[6]. hիմնական օդանավակայանները գտնվում են Չիկագոյում, Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։ 2021թ. մայիսի դրությամբ United Airlines -ի օդային նավատորմը բաղկացած է 834 ինքնաթիռներից և ևս նոր 49 պատվիրված օդանավեր առաջիկայում կհամալրեն ավիաընկերության օդային նավատորմը[7]։ Ինքնաթիռները գլխավորապես Բոինգ և Էյրբաս են[8]։ Ավիաընկերությունը առաջարկում է երեք առանձին դասի թռիչքներ՝ Պրեմիում, Բիզնես և Էկոնոմ։
Skytrax օդային տրանսպորտի արդյունաբերության միջազգային հետազոտական գործակալությունը, United Airlines -ին դասկարգել է իր՝ 3-աստղանի վարկանշային ավիաընկերությունների շարքում` անձնակազմի սպասարկման, ծառայությունների որակի համար՝ թե օդանավում, թե օդանավակայանում[9]։