Wavin’ Flag
From Wikipedia, the free encyclopedia
«Wavin’ Flag», սոմալա-կանադացի կատարող Կնանի երգը 2009 թվականին թողարկված «Troubadour» ալբոմից։ Թողարկվել է որպես սինգլ և հասել կանադական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին։ Կանադացի կատարողների հատուկ հավաքված Young Artists for Haiti անվամբ սուպերխումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը, որը թողարկվել է որպես բարեգործական սինգլ և հասել կանադական հիթ-շքերթի առաջին հորիզոնականին։ Միջազգային թողարկման համար ձայնագրվել է երգի will.i.am-ի և Դեյվիդ Գետտայի մասնակցությամբ տարբերակը։ Երգը դարձել է նաև NBA 2K10 և 2010 FIFA World Cup South Africa տեսախաղերի սաունդթրեքը։
«Wavin’ Flag» | |
---|---|
K’naan-ի սինգլը | |
«Troubadour» ալբոմից | |
Թողարկված | 2009 |
Ֆորմատ | Թվային բաշխում |
Ժանր | Փոփ, Հիփ հոփ, Էթնիկ երաժշտություն |
Տևողություն | 3:41 |
Լեյբլ | A&M/Octone Records |
Պրոդյուսեր | Քերի Բրազերս կրտսեր, Բրունո Մարս |
Կոկա-Կոլա ընկերությունը երգն ընտրել է որպես 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության գովազդային հիմն։ Կնանի կատարմամաբ թողարկվել է «Wavin’ Flag (Celebration Mix)» երգի անգլալեզու տարբերակը, ինչպես նաև մեծ թվով երկլեզու և կոնկրետ երկրների համար նախատեսված տարբերակները։ Առաջնության մեկնարկից առաջ թողարկված «Wavin’ Flag» երգի նոր տարբերակը Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում գրավել է առաջին հորիզոնականը, իսկ Կանադայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ երկրորդ։ Անգլո-ռուսական տարբերակը Կնանը ձայնագրել է Նիկիտա Լեգոստևի հետ[1]։