ԱՄՆ ռազմական ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական ակադեմիա (անգլ.՝ United States Military Academy), հայտնի է նաև Վեստ Փոյնթ անունով (անգլ.՝ West Point)՝ ԱՄՆ բանակի բարձրագույն դաշնային ռազմական ուսումնական հաստատություն։ Համարվում է ԱՄՆ հինգ ռազմական ակադեմիաներից ամենահինը։
ԱՄՆ ռազմական ակադեմիա | |
---|---|
Տեսակ | ռազմական ակադեմիա, ռազմական թանգարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն |
Կարգախոս | Duty • Honor • Country |
Հիմնադրված է | մարտի 16, 1802 |
Հիմնադրիր | Թոմաս Ջեֆերսոն |
Ընդհանուր անձնակազմ | 1918 մարդ (սեպտեմբեր 2020)[1] |
Անդամակցություն | Հետազոտական գրադարանների կենտրոն[2] |
Երկիր | ԱՄՆ[3] |
Տեղագրություն | Վեստ Փոյնթ |
Կայք | westpoint.edu(անգլ.) |
United States Military Academy Վիքիպահեստում |
Ակադեմիան գտնվում է Նյու Յորք նահանգի Վեստ Փոյնթ քաղաքում, Հուդզոն գետի վրա նայող գեղատեսիլ վայրում, Նյու Յորք քաղաքից 80 կմ դեպի հյուսիս և զբաղեցնում է մոտ 65 կմ² մակերես։ Համարյա ամբողջ կենտրոնական ակադեմիական քաղաքը գտնվում է այնտեղ, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ պատմական վայրեր, շինություններ և հուշարձաններ։ Շինությունների մեծ մասը կառուցված է նեոգոթիկայի ոճով, մոխրագույն և սև գրանիտից։ Ակադեմիական քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների թվում, ինչը բացատրվում է նաև նրանով, որ այստեղ է գտնվում ԱՄՆ Բանակի հնագույն թանգարանը։