Ագուլիս (գետ)
գետ / From Wikipedia, the free encyclopedia
Ագուլիս, գետ (գետակ[1]) Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում, Արաքսի ձախակողմյան վտակը[1]։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռնաշղթայի հարավային հատվածից՝ Խոշլի լեռան լանջերից բխող երեք առվակներից, որոնք, Ներքին Ագուլիս գյուղից հարավ[1]` Նիգիդեհ գյուղի մոտ միախառնվում են իրար և Ագուլիսի ձորով հասնում մինչև Արաքս գետը։ Ունի 21 կմ երկարություն, ամռան ամիսներին դառնում է սակավաջուր և Արաքսին չի հասնում[1]։ Ոռոգում է մի քանի գյուղերի հողեր[1]։ Քարաժայռ ու բուսականությունից զուրկ, թեքադիր լանջեր ունեցող լեռներով շրջապատված լինելու հանգամանքով վեր է ածվում հեղեղող գետի։ Այդպիսի հեղեղումներից զգալի վնասներ է կրել Ագուլիս քաղաքը։ Օրինակ, ավերիչ են եղել 1872, 1884 թվականների Ագուլիս գետի հեղեղումները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագուլիս (այլ կիրառումներ)