Ալֆրեդ Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Մեծ (հին անգլերեն՝ Ælfrēd se Grēata; անգլ.՝ Alfred the Great; շուրջ 849 թ. - 899 թ. հոկտեմբերի 26 կամ 901 թ. հոկտեմբերի 28), Ուեսեքսի թագավոր 871—899/901 թվականներին, առաջինն է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Անգլո-սաքսերի թագավոր տիտղոսը[7]։
Ալֆրեդ Մեծ | |
---|---|
Ծնվել է՝ | 849[1][2][3][…] |
Ծննդավայր | Վանտեջ, Berkshire, Ուեսեքս |
Մահացել է՝ | մոտ հոկտեմբերի 26, 899[4] |
Վախճանի վայր | Վինչեսթեր, Ուեսեքս |
Վինչեսթեր | |
Երկիր | Ուեսեքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
քաղաքական գործիչ, գրող և միապետ | |
Հայր | Էտելվուլֆ[1][5] |
Մայր | Օսբուրհ[5] |
Երեխաներ | Էթելֆլեդ[6], Էդուարդ Ավագ[5], Էլֆրիթ, Ֆլանդրիայի կոմսուհի[5], Էթելուեարդ[6] և Էթելգիֆու[6] |
Հավատք | քրիստոնեություն |
Առողջական վիճակ | միգուցե Կրոնի հիվանդություն |
Համառ պայքար է մղել 878 թվականին Անգլիա ներխուժած դանիացիների դեմ՝ 879 թվականին պարտության մատնելով նրանց։ Ըստ կնքված հաշտության պայմանագրի Անգլիան բաժանվեց դանիացիների և Ալֆրեդի միջև։ Արևելյան մասը՝ Նորթամբրիան, Արևելյան և Կենտրոնական Անգլիայի մի մասը անցան դանիացիներն, իսկ Ուեսեքսը և Լոնդոնը՝ Ալֆրեդին։ Երկրի այն մասը (հյուսիս-կենտրոն), որն անցավ դանիացիներին, կոչվեց «Դանիական օրենքի շրջան» (դանլո)։ 879 թվականից հետո Ալֆրեդը պատրաստվելով նոր պատերազմի անց է կացրել բարեփոխումներ ռազմական ոլորտում՝ կառուցել է ռազմական նավատորմ, ամրոցներ Ուեսսեքսի ամբողջ սահմանի երկայնքով, վերափոխել ցամաքային զորքը՝ աշխարհազորի հիման վրա ստեղծելով արհեստավարժ բանակ։
Ալֆրեդ Մեծը ուշադրություն է դարձրել կրթությանը։ Քառասուն տարեկանում սովորել է լատիներենը։ Վերականգնել է քանդված վանքերը և վանական դպրոցները, զբաղվել է դասավանդմամբ և մայրցամաքից հրավիրել կրթված վանականների։ Լայնածավալ աշխատանք է տարել լատիներենից անգլոսաքսոներեն թարգմանություններ անելու համար։ Ալֆրեդի ներդրումը ամբողջ երկրում կրթություն և գրագիտություն տարածման գործի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ անգլիական մշակույթի հետագա զարգացման համար։ Միակ անգլիացի միապետն է, ում տրվել է «Մեծ» մականունը[7]։