Ախալցխայի գավառ
գավառ Թիֆլիսի նահանգի կազմում / From Wikipedia, the free encyclopedia
Ախալցխայի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1867 թվականին՝ Թիֆլիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ախալցխա քաղաքն էր։
Արագ փաստեր Ախալցխայի գավառАхалцихский уезд, Երկիր ...
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Թիֆլիսի նահանգ | ||
Ներառում է | 9 համայնք | ||
Վարչկենտրոն | Ախալցխա | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, , վրացերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 68837 | ||
Ազգային կազմ | թուրքեր (35%), հայեր (22%), կովկասյան թաթարներ (18%), վրացիներ (18%)[1] | ||
Տարածք | 2,572 | ||
Հիմնադրված է | 1867 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Արտահան (Ախալցխա) Սամցխե (Ադիգեն) | ||
Փակել
Ախալցխայի գավառը հյուսիս-արևելքից սահմանակցում էր Գորիի, հարավ-արևելքից՝ Ախալքալաքի գավառներին։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Քութայիսի նահանգն էր, իսկ հարավում և հարավ-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանը (1878 թվականից՝ Կարսի մարզ)։ Միակ գավառն էր, որ հայկական համարվում էր մասնակի, և որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը երբեք պահանջ չէր ներկայացրել։
Ներառում էր հիմնականում ժամանակակից Սամցխե-Ջավախեթի մարզի հյուսիս-արևմուտքը (Ադիգեն, Ախալցխա)։