Ակվամեն (ֆիլմ)
ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Ակվամեն» (անգլ.՝ Aquaman), ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն կերպարի վրա։ Այն տեղայնացված է Warner Bros. Pictures-ի կողմից և DC-ի ընդարձակ տիեզերքի վեցերորդ ադապտացիան է։ Ֆիլմի ռեժիսորն է Ջեյմս Վանը, իսկ սցենարիստն է Ուիլ Բիլը։ Ֆիլմում նկարահանվում են Ջեյսոն Մամոան, Էմբեր Հերդը, Յահա Աբդուլ-Մատին II-ը, Պատրիկ Ուիլսոնը, Դոլֆ Լունդգրենը, Թեմուերա Մորիսոնը, Նիկոլ Քիդմանը և Ուիլեմ Դեֆոն։ Այն համարվում է Ակվամեն կերպարի մասնակցությամբ երրորդ լայվ-էքշն ֆիլմը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» և «Արդարության լիգա» ֆիլմերից հետո։ «Ակվամեն» ֆիլմում Արթուրը, ով ստորջրյա Անտլանտիս թագավորության թագաժառանգն է, պետք է դուրս գա իր խորթ եղբայր Օրմի դեմ, ով ցանկանում է միավորել ստորջրյա յոթ թագավորությունները և պատերազմ սկսել արտաքին աշխարհի դեմ։
Ակվամեն անգլ.՝ Aquaman | |
---|---|
Երկիր | ԱՄՆ[1] |
Ժանր | մարտաֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][2], ֆիլմ սուպերհերոսների մասին[3], ֆանտաստիկ ֆիլմ[1][2] և ֆենթեզի ֆիլմ[4] |
Հիմք | Ակվամեն |
Թվական | նոյեմբերի 26, 2018 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեյմս Վան |
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան |
Սցենարի հեղինակ | Ուիլ Բիլ և Դևիդ Լեսլի Ջոնսոն-ՄակԳոլդրիք |
Դերակատարներ | Ջեյսոն Մամոա[4], Էմբեր Հյորդ, Նիկոլ Քիդման, Դոլֆ Լունդգրեն, Պատրիկ Ուիլսոն, Ուիլեմ Դեֆո, Յահյա Աբդուկ Մատին II, Տեմուերա Մորիսոն, Լուդի Լին, Մայքլ Բիչ և Գրեհեմ ՄակԹավիշ |
Օպերատոր | Դոն Բյորջես |
Երաժշտություն | Ռուփերթ Գրեգսոն-Ուիլյամս[5] |
Մոնտաժ | Քիրք Մ. Մորի |
Պատմվածքի վայր | Մեն, Ատլանտիդա (կոմիքս), Սիցիլիա, Սահարա, Հնդկական օվկիանոս և Ատլանտյան օվկիանոս |
Նկարահանման վայր | Village Roadshow Studios[1], Նյուֆաունդլենդ[1], Սաութփորթ[1], Մեյն Բիչ[1], Մերզուգա[1], Հասթինգս Փոինթ[1], Էրֆուդ[1], Քարամբին Բիչ[1] և Ամիթի[1] |
Կինոընկերություն | Warner Bros. և The Safran Company |
Տևողություն | 143 րոպե[6] |
Բյուջե | 200 000 000 €[1] |
Շահույթ | 1 148 528 393 $[7], 335 104 314 $[7] և 67 873 522 $[7] |
Պաշտոնական կայքէջ | |
Aquaman (film) Վիքիպահեստում |
Ակվամենի մասին ֆիլմի արտադրությունը սկսել էր դեռ 2004 թվականից, սակայն ծրագրերը միշտ ձախողվել էին։ 2014 թվականի օգոստոսին Ուիլ Բիլը և Քուրթ Ջոնստադը նշանակվեցին սցենարիստներ, ովքեր պետք է գրեին երկու տարբեր սցենարներ, իսկ ֆիլմի դուրս գալու մասին պաշտոնապես հայտարարվել է 2014 հոկտեմբերին։ 2015 թվական ապրիլին Ջեյմս Վանը նշանակվեց ֆիլմի ռեժիսոր և 2016 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ ֆիլմի սցենարը լինելու է Բիլի գրած սցենարը։ Ֆիլմի հիմնական դերասանական կազմը հաստատվեց 2016-ից 2017 թվականի սկիզբ ընկած ժամանակհատվածում։ Նկարահանման շրջանը սկսել է Ավստրալիայում 2017 թվականի մայիսի 2-ին։ Ֆիլմը հիմնականում նկարահանվել է Գոլդ Քոստում և արտադրությունը հիմնական տեղի է ունեցել Կանադայում, Իտալիայում և Մարոկկոյում։ Նկարահանումները ավարտվել են 2017 թվականի հոկտեմբերի 21-ին։
«Ակվամեն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 26-ին, և Warner Bros. Pictures-ի կողմից թողարկվել է ԱՄՆ-ում 2018 թվականի դեկտեմբերի 21-ից Real D 3D, IMAX և IMAX 3D ձևափաերով։ Ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար գումար։ Այն համարվում է DC-ի ընդարձակ տիեզերքի ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը, ինչպես նաև 2018 թվականի հինգերորդ և բոլոր ժամանակների 37-րդ ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմը։ Ֆիլմը քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ իր բնույթի, կինեմատոգրաֆիայի համար, սակայն բացասական արձագանքներ սցենարի, երկխոսությունների և ֆիլմի երկար լինելու համար։