Նշիկաբորբ
From Wikipedia, the free encyclopedia
Նշիկաբորբ, քմային նշիկների բորբոքում, որին բնորոշ է արագ սկիզբը[2]։ Նշիկաբորբը ֆարինգիտի տեսակ է[3]։ Հիմնական կլինիկական ախտանշաններն են՝ կոկորդի ցավ, ջերմություն, նշիկների հիպերտրոֆիա, ցավ կլման ժամանակ, կոկորդում չորության զգացողություն, պարանոցային ավշահանգույցների մեծացում[2]։ Բարդությունն է համարվում հարնշիկային թարախակույտը[2][4]։
Նշիկաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | բորբոքում[1] և դող[1] |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն, վարակաբանություն և ականջաքթակոկորդաբանություն |
Tonsillitis Վիքիպահեստում |
Նշիկաբորբը հիմնականում ունի վիրուսային ծագում, միայն 5-40% դեպքերում պատճառը բակտերիալ ինֆեկցիան է[5][6]։ Բակտերիալ ինֆեկցիայի հիմնական հարուցիչն Ա խմբի β֊հեմոլիտիկ ստրեպտոկոկն է[7]։ Հազվադեպ հանդիպող հարուցիչներն են՝ Նեյսերիա գոնոռեա, Կորինոբակտեր դիֆթերիա, Հեմոֆիլիուս ինֆլուենս։ Սովորաբար վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով[5]։ Գնահատման համակարգը, ինչպիսին է Սենթորի սանդղակը, կարող է օգնել գտնել հիվանդության պատճառը[6]։
Հիվանդության ախտորոշման հաստատման համար կիրառվում է ըմպանի քսուքի հետազոտություն կամ ստրեպտոկոկային էքսպրես թեստ[5]։ Բուժման հիմնական նպատակն ախտանիշների նվազեցումն և բարդությունների կանխարգելումն է[5]։ Պարացետամոլը (Ացետամինոֆենը) և Իբուպրոֆենը կարող են կիրառվել ցավը մեղմելու նպատակով։ Եթե պատճառը ստրեպտոկոկն է, ապա անհրաժեշտ է հակաբակտերալ բուժում՝ պենիցիլինային շարքի հակաբիոտիկներով[5]։ Ովքեր ունեն պենիցիլինային շարքի հակաբիոտիկների նկատմամբ ալերգիա, ապա խորհուրդ է տրվում Ցեֆալոսպորիններ կամ Մակրոլիդներ[5]։
Մոտավորապես մարդկանց 7,5%֊ն ունենում է կոկորդի ցավ 3 ամսվա ընթացքում և մարդկանց մոտ 2%֊ն ամեն տարի դիմում է բժշկի նշիկաբորբի կապակցությամբ[8]։ Այն առավել տարածված է դպրոցահասակ տարիքի երեխաների շրջանում և հիվանդությունն առավել հաճախ հանդիպում է աշնան և ձմռան ամիսներին[6]։ Մարդկանց մեծամասնությունն բուժվում է դեղորայքի միջոցով կամ առանց դեղորայքի[9]։ Մարդկանց 40%֊ի մոտ ախտանիշներն վերանում են երեք օրվա ընթացքում և մոտ 80%-ի շրջանում ախտանիշները վերանում են մեկ շաբաթվա ընթացքում անկախ ստրեպտոկոկի առկայությունից կամ բացակայությունից[9]։ Հակաբիոտիկները նվազեցնում են ախտանիշների տևողությունը 16 ժամով[2]