Անգիոպլաստիկա
From Wikipedia, the free encyclopedia
Անգոպլաստիկա, որը հայտնի է նաև որպես բալոնային անգիոպլաստիկա և անդրմաշկային ներլուսանցքային անգիոպլաստիկա, մինիմալ ինվազիվ, ներանոթային միջամտություն է որը կիրառվում է նեղացած կամ խցանված անոթների լուսանքը լայնացնելու համար, սովորաբար աթերոսկլերոզի ժամանակ[1]։Արտափքված բալոնը համադրված կաթետրի հետ (Բալոն կաթետր) անցկացվում է անոթի լուսանցքի ներսը մետեղական ուղեկցորդի միջոցով ապա ներփչվում է չափը ֆիքսելու համար[1]։Բալոնային հարկադրված ձգումը և շրջապատող մկանային հյուսվածքի, թույլ է տալիս լավացնել արյան հոսքը[1]։ Ստենտը սովորաբար տեղադրվում է բալոնային դիլատացիայից հետո, որպեսզի ապահովի լայնացած անոթի լուսանցքի անցանելիությունը, որից հետո կեթետրը հեռացվում է[2]։ Անգիոպլաստիկան ներառում է անոթային բոլոր միջամտությունները որոնք իրականացվում են տրանսմաշկային։
Բառը սերվում է Հունարեն ἀγγεῖον 'angeîon «անոթ» կամ «խոռոչ» (Մարդու մարմնի) և πλάσσω plássō «ձև»։