Ասկոնա
From Wikipedia, the free encyclopedia
Ասկոնա (իտալ.՝ Ascona), համայնք Շվեյցարիայի Տիչինո իտալախոս կանտոնի Լոկառնոյի շրջանում, Լագո Մաջորե լճի հյուսիսարևմտյան ափին, Իտալիայի հետ Շվեյցարիայի սահմանի մոտ։ Զբաղեցնում է 4,97 կմ² տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5.534, որի 27.6%-ը օտարերկրացիներ էին[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ասկոնա | |||
իտալ.՝ Ascona | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Մակերես | 4,95 կմ² | ||
ԲԾՄ | 199 մետր | ||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||
Բնակչություն | ▼5479 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 91 | ||
Փոստային դասիչ | 6612 | ||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||
Պաշտոնական կայք | ascona.ch և ascona-locarno.com/it/ | ||
| |||
XX դարի առաջին կեսին Մոնտե Վերիտան (իտալերենից բառացի թարգմանած նշանակում է Ճշմարտության սար), որի վրա է գտնվում Ասկոնան, Եվրոպայի մշակութային կյանքում առանձնահատուկ դեր է խաղացել. մայրցամաքի ու Ամերիկայի տարբեր ծայրերից այստեղ էին հավաքվում աշխարհի բարեփոխիչներ՝ անվանի գրողներ, նկարիչներ, արտիստներ, անարխիստներ, որոնք ճառեր, դասախոսություններ, զեկուցումներ էին կարդում, բանավեճեր անցկացնում դեպի բնությունն ու բնականը վերադարձի, բուսակերության, հանրային սեփականության, Երկիր մոլորակի վրա սիրո ու ազատության թագավորության հաստատման մասին[3]։ Ակտիվ էին հատկապես անարխիստները[4]։ Համբավավոր գրողներից, արվեստագետներից Մոնտե Վերիտայում անցկացվող հավաքույթներին ամենից հաճախ մասնակցում էին Հերման Հեսսեն, Հանս Հաբեն, Կարլ Գուստավ Յունգը, Էրիխ Մարիա Ռեմարկը, Հուգո Բոլը, Էլզե Լասկեր Շյուլլերը, Շտեֆան Գեորգեն, Այսեդորա Դունկանը, Պաուլ Կլեեն, Ռուդոլֆ Շտայները...
Մեր օրերում Ասկոնայում անցկացվող կարևորագույն մշակութային միջոցառումներից է նշանավոր «Նորօռլեանյան» ոճի ջազային փառատոնը, որ անց է կացվում ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին։
1980-ական թվականներին, Մոնտե Վերիտա սարը հիմնամասում ճեղքելով, անց են կացրել ավտոմոբիլային թունել՝ քաղաքի պատմական կենտրոնը միջանցիկ և զբոսաշրջային ավտոտրանսպորտի արտանետումերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու նպատակով։