Աստղ և կիսալուսին
From Wikipedia, the free encyclopedia
Աստղ և կիսալուսին (անգլ.՝ Star and crescent), խորհրդանիշ, որը կիսալուսնի և աստղի միացված պատկերն է։ Այն օգտագործվել է պատմական տարբեր համատեքստերում, այդ թվում՝ դարձել է Օսմանյան կայսրության խորհրդանիշ։ Մեր ժամանակներում օգտագործվում է որպես որոշ երկրների ազգային խորհրդանիշ, ինչպես նաև համարվում է իսլամի ճանաչված խորհրդանիշ[1]։ Այն մշակվել է Բյուզանդիոն հունական գաղութում մոտ 300 մ.թ.ա.: Այն սկսել է լայն կիրառություն ստանալ այն բանից հետո, երբ Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ Եվպատորը խորհրդանշը դարձրել է թագավորական զինանշան[2]։
5-րդ դարում այն առկա էր Սասանյան Պարսկական կայսրության կողմից հատված մետաղադրամներում։ Խորհրդանիշը եղել է նաև Մերձավոր Արևելքում կայսրությունում հատված մետաղադրամների առկա պատկեր ավելի քան 400 տարի։ Կիրառություն է ունեցել 3-րդ դարից մինչև Սասանյանների անկումը 7-րդ դարը, երբ Պարսկաստանը նվաճվեց արաբների կողմից[3]։ Նվաճող արաբ կառավարիչները խալիֆայության վաղ շրջանում խորհրդանիշը կիրառել են իրենց մետաղադրամների մեջ, քանի որ մետաղադրամները Սասանյան մետաղադրամների ճշգրիտ կրկնօրինակներն էին։