Արտեֆակտ (հնագիտություն)
From Wikipedia, the free encyclopedia
Արտիֆակտ[Ն 1] կամ արտեֆակտ (Բրիտանական անգլերեն), ընդհանուր եզրույթ, որը վերաբերում է մարդկանց կողմից ստեղծված առարկային, ինչպիսին է գործիքը կամ արվեստի գործը, մասնավորապես հնագիտական հետաքրքրություն ներկայացնող առարկա[1]։ Հնագիտության մեջ բառը դարձել է հատուկ տերմին, սահմանում է հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված, մշակութային հետաքրքրություն ներկայացնող իր՝ մշակութային արտեֆակտ։
«Արտեֆակտ» - ը եզրույթ է, որն օգտագործվում է հնագիտության մեջ, մինչդեռ թանգարաններում համարժեք տերմինը սովորաբար նշանակում է «առարկա», արվեստի պատմության մեջ, հնարավոր է, արվեստի գործ կամ ավելի յուրահատուկ տերմին, ինչպիսին է փորագրությունը, քանդակագործությունը։ Համանուն տերմինը կարող է անվանել բոլորը կամ դրանցից որևէ մեկը կախված համատեքստից, և հատուկ տերմիններ կօգտագործվեն, երբ խոսքը վերաբերում է առանձին առարկաներիի կամ նմանատիպ առարկաների խմբերի։
Արտեֆակտները գոյություն ունեն տարբեր ձևերով, և երբեմն դրանց կարող են շփոթել էկոֆակտերի և մարդկային բնակավայրերի գտածոների հետ, երեքն էլ երբեմն կարելի է գտնել միասին հնագիտական վայրերում։ Դրանք կարող են նաև գոյություն ունենալ տարբեր տեսակի համատեքստերում՝ կախված տարբեր ժամանակահատվածներում նրանց վրա ազդած գործընթացներից։ Տարբեր վերլուծություններ են կատարվում արտեֆակտները վերլուծելու և դրանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար։ Այնուամենայնիվ, արտեֆակտների գողությունը և հավաքորդությունը կարող է խոչընդոտել գիտական հնագիտության միջոցով արտեֆակտների վերլուծության գործընթացին, ինչը էթիկական բանավեճ է առաջացնում։