Արևմտյան Ադրբեջան
From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան Ադրբեջան (պարս.՝ استان آذربایجان غربی, կարդ.՝ Օսթան-է Ազարբայջան-է Ղարբի), օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Իրանական Ադրբեջանում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Արևելքից սահմանակից է Արևելյան Ադրբեջան, հարավ-արևելքից՝ Զանջան, հարավից՝ Քուրդիստան օսթաններին, հարավ-արևմուտքից՝ Իրաքին, արևմուտքից՝ Թուրքիային, հյուսիսից՝ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։ Օսթանի տարածքը կազմում է 37 437 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով՝ ▲3 265 219 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Ուրմիա քաղաքն է։
Արագ փաստեր Արևմտյան Ադրբեջան օսթանպարս.՝ استان آذربایجان غربی, Երկիր ...
Արևմտյան Ադրբեջան օսթան պարս.՝ استان آذربایجان غربی | |
---|---|
Երկիր | Իրան |
Կարգավիճակ | օսթան (նահանգ) |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ուրմիա |
Բնակչություն | ▲3 265 219 մարդ (2016)[1] |
Տարածք | 37 437 կմ² |
Սահմանակցում է | Քուրդիստանի նահանգ, Արևելյան Ադրբեջան, Զանջան, Սուլեյմանիե մարզ, Էրբիլ, Հաքյարիի մարզ, Վանի մարզ, Աղրըի մարզ, Իգդիրի մարզ և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն |
Ժամային գոտի | UTC+3:30 |
ISO 3166-2 կոդ | IR-04 |
Հեռախոսային կոդ | 0441 |
Փակել
Օսթանը ձևավորվել է 1950 թվականին՝ նախկին Ադրբեջան օսթանի արևմտյան և արևելյան մասերի բաժանվելու արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։