Բագրատ III (Վրաց արքա)
Աբխազիայի թագավոր / From Wikipedia, the free encyclopedia
Բագրատ III (վրաց.՝ ბაგრატ III, 960, Քութայիս - մայիսի 7, 1014, Panaskert և Տայք), Վրաց թագավորության հիմնադիր։
Բագրատ III ბაგრატ III | |
---|---|
Վրաց արքա | |
(Բագրատ III-ի որմնանկարը Գելաթի վանքում) | |
Իշխանություն | 1008-1014 |
Ծնվել է՝ | 960(0960) |
Ծննդավայր | Քութայիս |
Մահացել է՝ | 1014(1014) |
Վախճանի վայր | Տաո-Կլարջեթ |
Թաղվել է՝ | Բեդիայի վանք |
Բեդիայի վանք և Աբխազիա | |
Երկիր | Վրաց թագավորություն |
Հարստություն | Բագրատիոնիներ |
գերիշխան | |
Հայր | Գուրգեն |
Մայր | Գուրանդուխտ |
Երեխաներ | Գեորգի I և Basil of Khakhuli? |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ծնվել է 960 թվականին՝ Քութայիսում։ Մայրը՝ Գուրանդուխտը, Աբխազիայի արքայադուստրն էր՝ սերում էր Անոսիդների տոհմից։ Հայրը՝ Գուրգեն II Բագրատիոնին, վրաց գահերեց իշխանն էր[1]։
Բագրատ III թագավորի օրոք կառուցվում են եկեղեցիներ ու բերդեր, ուժեղանում է կենտրոնաձիգ պետության իշխանությունը։ Մորեղբոր՝ Թեոդոսիուս III Կույրի աբխազական գահը ժառանգել է 15 տարեկանում՝ 975 թվականին, հոր՝ Գուրգեն II-ի գահը՝ 1008 թվականին։ Այդպիսով նա միավորել է վրացական հողերի մեծ մասը։ Բագրատ թագավորի օրոք Վրաստանի մայրաքաղաքը Քութայիսն էր[2]։
Բագրատի հաջորդները բյուզանդացիներից, արաբներից ու սելջուկներից ազատագրել են վրացական հողերը։ Վրաց թագավորությունը դառնում է Մերձավոր Արևելքի առաջատար քրիստոնեադավան երկիրը, վերածվում կայսրության և մեծ դերակատարում ունենում տարածաշրջանի զարգացման գործում։ Բագրատիոնիների թագավորական տոհմը Վրաստանում իշխում է մինչև 19-րդ դարը[3]։