Բալակովո
քաղաք Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Բալակովո (ռուս.՝ Балако́во), քաղաք (1911 թվականից[3]) Ռուսաստանի եվրոպական մասի հարավ-արևելքում՝ Սարատովի մարզում, որի կազմում ընդգրկված նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաք Բալակովո մունցպալ կազմավորումում ներառված միակ բնակավայրն է և ունի քաղաքային բնակավայրի կարգավիճակ[4]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բալակովո | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Հիմնադրված է | 1762 թ. | ||
Մակերես | 79 կմ² | ||
ԲԾՄ | 25 մետր | ||
Բնակչություն | ▼189 829 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+4, UTC+3 և SAMT?[2] | ||
Հեռախոսային կոդ | 8453 | ||
Փոստային դասիչ | 413840 | ||
Պաշտոնական կայք | admbal.ru | ||
| |||
Փակել
1956-ից մնչև 1985 թվականը ներառյալ Բալակովոն եղել է համամութենական մի ամբողջ շարք հարվածային կառույցների իրականացման վայր, որոնց թվում էին Սարատովի ջրէկը, Բալակովոյի թելանյութերի, ֆոսֆորական պարարտանյութերի, ռետինատեխնիկայի գործարանները, Սարատովյան ոռոգիչ ջրանցքը, Բալակովոյի ԱԷԿ-ը։ Դրա պատվին քաղաքում 2015 թվականին հուշարձան է կանգնեցվել[5][6][7][8]։