Բիրոբիջան
From Wikipedia, the free encyclopedia
Բիրոբիջան (ռուս.՝ Биробиджа́н, իդիշ՝ ביראָבידזשאַן), ավելի վաղ՝ Բիրո-Բիջան[2], քաղաք Ռուսաստանի ասիական մասում՝ Հեռավոր արևելքում։ Հրեական ինքնավար մարզի վարչական կենտրոնն է (1934 թվականից)։ Համապատասխանում է մարզային նշանակության քաղաքի կարգավիճակին՝ կազմավորելով նույնանուն քաղաքային օկրուգը[3]՝ «քաղաք Բիրոբիջան» մունիցիպալ կազմավորումը[4][5]։ Միաժամանակ հանդիսանում է Բիրոբիջանի շրջանի վարչական կենտրոնը՝ վարչականորեն չմտնելով դրա կազմի մեջ[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բիրոբիջան | |||||
ռուս.՝ Биробиджан իդիշ՝ ביראָבידזשאן | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1915 թ. | ||||
Մակերես | 169,38 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մետր | ||||
Բնակչություն | ▼73 623 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+10 | ||||
Հեռախոսային կոդ | 42622 | ||||
Փոստային դասիչ | 679000–679025 | ||||
Պաշտոնական կայք | biradm.ru(ռուս.) | ||||
| |||||
Ընկած է ռուս-չինական սահմանի մոտ՝ ունենալով կայարան անդրսիբիրյան երկաթուղու վրա։ Զբաղեցնում է 169,38 քառակուսի կիլոմետր տարածք[7][8]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 75․413, 2014 թվականի տվյալներով՝ 74 791[9]։ Պաշտոնական լեզուն իդիշն է։ Անվանումն առաջացել է մերձակա Բիրա և Բիջան գետերի անունների կցումով։ Այդ երկու գետերն էլ Ամուրի վտակներն են։ Ընդ որում՝ Բիրան, որ ընկած է Բիջանի հովտից արևելք[10], հոսում է քաղաքի միջով։