Բլեյք Գրիֆին
From Wikipedia, the free encyclopedia
Բլեյք Օսթին Գրիֆին (անգլ.՝ Blake Austin Griffin, մարտի 16, 1989(1989-03-16), Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող, հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) «Բրուքլին Նեթս» ակումբում։
Բլեյք Գրիֆին Blake Griffin | ||
Ակումբ | Բրուքլին Նեթս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Համար | № 2 | |
Ի ծնե տրված անունը | Բլեյք Օսթին Գրիֆին Blake Austin Griffin | |
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1989 (35 տարեկան) | |
Ծննդավայր | Օկլահոմա սիթի, Օկլահոմա ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 113 կգ | |
Դպրոց | Օկլահոմայի քրիստոներական դպրոց (Էդմոնդ, Օկլահոմա) | |
համալսարան | Օկլահոմա (2007–2009) | |
Դրաֆթի տարի | 2009 / ռաունդ` 1 / ընտր.` 1 | |
Դրաֆթ ակումբ | Լոս Անջելես Կլիպերս | |
Կարիերայի պատմություն | ||
Լոս Անջելես Կլիպերս (2009-2018) Դետրոյթ Փիստոնս (2018-2021) Բրուքլին Նեթս (2021-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ունեցել է հաջող ավագդպրոցյան կարիերա, հանդես գալով Օկլահոմայի Կաթոլիկ դպրոցի հավաքականում, որի մարզիչը հայրն էր՝ Թոմի Գրիֆինը։ Դրանից հետո համալսարանային առաջնությունում ներկայացրել է Օկլահոմայի համալսարանը։
Երկու ուսումնական տարի անց Գրիֆինը հայտարարում է 2009 թվականի NBA դրաֆթում մասնակցելու մասին, որտեղ և նրան ընտրում են «Լոս Անջելես Կլիպերսի» ղեկավարությունը՝ առաջին ռաունդի առաջին համարի ներքո։ Գրիֆինը ոտքի լուրջ վնասվածքի և դրա հետագա ապաքինման պատճառով գրեթե ամբողջովին բաց է թողնում մեկնարկային 2009–10 մրցաշրջանը։ Այնուամենայնիվ, Գրիֆինի մեկնարկը որպես նորեկ տեղի է ունենում հաջորդ մրցաշրջանում, որի ընթացքում ճանաչվում է աստղ, հաղթում է 2011 թվականի «Սլեմ դանկ մրցույթում» (Slam Dunk Contest) և ի վերջո հռչակվում «Տարվա նորեկ» (Rookie of the Year)։
«Sports Illustrated» մարզական հանդեսը Գրիֆինին հռչակել է որպես «Բոլոր ժամանակների 15 լավագույն նորեկներից մեկը»[1]։