Բրաունի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բրաունի համալսարան (անգլ.՝ Brown University), ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մասնավոր բուհերից մեկը, որը գտնվում է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։ Ամենահին ազգային համալսարանների շարքում յոթերորդն է և ինը գաղութային բուհերից մեկը։ Հիմնադրվել է 1764 թվականին որպես Ռոդ Այլենդի քոլեջ։ 1804 թվականին վերանվանվել է համալսարանի շրջանավարտներից և Բրաունի ընտանիքի անդամներից մեկի՝ Նիկոլաս Բրաունի պատվին, ում ընտանիքը մեծ դեր խաղաց համալսարանի կազմակերպման և կառավարման գործում։
Բրաունի համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան, հետազոտական համալսարան, գաղութային քոլեջներ և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն |
Կարգախոս | In Deo Speramus[1] |
Հիմնադրված է | 1765 |
Հիմնադրիր | James Manning?, John Brown?, Moses Brown? և Morgan Edwards? |
Անվանված է | Nicholas Brown, Jr.? |
Ընդհանուր անձնակազմ | 4654 մարդ (սեպտեմբեր 2020)[2] |
Անդամակցություն | Այվի Լիգա, ORCID[3][4], Թվային գրադարանի ֆեդերացիա[5], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[6], IIIF Consortium[7], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[8], ArXiv[9], Northeast University Semiconductor Network?, Ամերիկյան համալսարանների ասոցացիա[10][11], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[12], Կրթության ամերիկյան խորհուրդ[13], National Humanities Alliance?[14], Higher Education Leadership Initiative for Open Scholarship?[15] և Ցանցային տեղեկատվության կոալիցիա[16] |
Երկիր | ԱՄՆ[17] |
Տեղագրություն | Փրովիդենս |
Հասցե | One Prospect Street, Providence, RI, 02912[2] |
Կայք | brown.edu(անգլ.) |
Brown University Վիքիպահեստում |
Ընդգրկված է էլիտար Բաղեղի լիգայում։ 1933 թվականից Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է։ 2015 թվականին Բրաունի համալսարանը Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշում 75-րդն էր[18] և ըստ Forbes-ի ԱՄՆ-ի լավագույն համալսարանների շարքում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[19]։ Բրաունի համալսարանը հայտնի է իր անսովոր ուսումնական ծրագրով՝ այսպես կոչված Նոր ծրագրով, որի սկիզբը դրվել է 1969 թվականին։ Ըստ այդ ծրագրի ուսանողները կարող էին ընտրել մի շարք առարկաներ (ոչ պարտադիր առարկաներ) և ստուգարք ստանալ ցանկացած առարկայից, եթե դա նրանց ավելի էր դուր գալիս։
Բացի այդ, համալսարանը միակ ամերիկյան համալսարանն է, որն ունի Եգիպտագիտության և Մաթեմատիկայի պատմության ֆակուլտետ։