Գաբոն
From Wikipedia, the free encyclopedia
Գաբոն (ֆր.՝ Gabon [ɡaˈbõ]), գտնվում է Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Հարավգվինեական բարձրավանդակը, Շայյու և Բյուրեղային լեռնաշղթաները։ Դեպի արևելք և հարավ այն սահմանակից է Կոնգոյի Հանրապետությանը (սահմանի երկարությունը 1903 կմ է), հյուսիսում սահմանակից է Կամերունին (298 կմ) հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հասարակածային Գվինեային (350 կմ)[6], իսկ արևմուտքում սահմանակցում է Ատլանտիկ օվկիանոսի ջրերին։ Ընդհանուր երկարությունը սահմանի 2551 կմ է, իսկ ջրափնյա գծի երկարությունը 885 կմ։ Ջրափնյա գիծը երկու մասի է բաժանում Լոպես հրվանդանը։ Հարավային ափին կան ուղիղ, հարթ, ծանծաղ ճահիճներ։ Հրվանդանից հյուսիս ջրափնյա գիծն ավելի խիստ կտրտված է։ Գաբոնի ընդհանուր մակերեսը 267․667 կիլոմետր քառակուսի է։ Դրանից ջրային մակերեսն է 10․000 քառակուսի կիլոմետր (3,7 %), իսկ ցամաքինը՝ 257․667 քառակուսի կիլոմետր է[6]։
Գաբոն République gabonaise | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | երկիր և ինքնիշխան պետություն | ||||
Ներառում է | Լիման Նահանգ, Վերին Օգոուե նահանգ, Միջին-Օգուե Նահանգ, Նգունիե Նահանգ, Նյանգայի Նահանգ, Օգուե Իվինդո Նահանգ, Օգուվե-Լոլո, Օգուե-Ծովափնյա Նահանգ և Վոլեու-Նթեմի Նահանգ | ||||
Պետական լեզու | ֆրանսերեն[1][2] | ||||
Մայրաքաղաք | Լիբրևիլ | ||||
Պետական կարգ | նախագահական հանրապետություն | ||||
Օրենսդիր մարմին | Գաբոնի խորհրդարան | ||||
Երկրի ղեկավար | Ալի Բոնգո Օնդիմբա | ||||
Կառավարության ղեկավար | Raymond Ndong Sima? | ||||
Մակերես | 267.668 կմ² | ||||
Ազգաբնակչություն | ▲2 300 000 մարդ (2023)[3] | ||||
Խտություն | 6,1 մարդ/կմ² | ||||
Հիմն | La Concorde | ||||
Կարգախոս | Union, Travail, Justice, Union, Work, Justice, Единство, труд и справедливост, Undeb, Gwaith, Cyfiawnder և Enotnost, delo, pravica | ||||
Հիմնադրված է | 1960 թ. | ||||
Արժույթ | Կենտրոնական Աֆրիկայի Կենտրոնական Աֆրիկայի պետությունների ֆրանկ | ||||
Կենտրոնական բանկ | Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկ | ||||
Ժամային գոտի | UTC+1, Արևմտյան Աֆրիկայի ժամանակ և Աֆրիկա/Լիբրևիլ[4] | ||||
Հեռախոսային կոդ | +241 | ||||
Ինտերնետ-դոմեն | .ga | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,706[5] | ||||
gouvernement.ga |