Գալիցիա-Վոլինիայի թագավորություն, եղել է Գալիցիայի և Վոլինիայի[1] ուկրաիներեն՝ Галицько-Волинське князівство, Королівство Русі, լատին․՝ Regnum Galiciae et Lodomeriae, Regnum Russiae) շրջանում` այժմյան Ուկրանիայում։ Այն կազմավորվել է Վոլինիայի արքայազնի ՌոմաՆ Մեծ ի կողմից Լեհաստաանի Լեզեք Սպիտակի օգնությամբ։ Ռոման Մեծը միավորում է Հալիչի և Վոլինիայի ինքնավար մարզերը, որոնք կազմավորվել էին 1199-1349 թվականներին Նովգորոդի և Վլադիմիր–Սուզդալյան իշխանությոունների հետ միասին։ Այն եղել է Ռուսիայի անկումից հետո հիմնադրված երեք խոշորագույն իշխանություններից մեկը։
Կործանմանը նպաստել են մոնղոլական 1239-1241 թվականների արշավանքները։ Արևմտյան Գալիցիան հիմնադրվել է Սանի և Ուիփրզի միջև, որտեղ հիմա հարավարևելյան Լեհաստանն է։ Ամբողջ արևելյան տարածքը ծածկում է Փրիփեթ Մարշեսը (այժմ Բելոոուսիա)։ Հռոմեական կայսրության անկումից հետո ամբողջ տարածքը բնակեցվում է սլավոնական ժողովուրդներով` խորվաթներով, բուժաներով, դուլեբներով։ Հարավ-արևմտյան շրջանը հավանաբար եղել է Մեծ Մորավական պետության մաս։ 907 թվականին գալիցական խորվաթները ռազմական արշավանքի են դուրս եկել ընդդեմ Կոստանդնուպոլսի Նովգորոդի իշխան Օլեգի գլխավորությամբ[2][3]։ Սա նշանակալի ապացույց է ցեղերի արմատական պատկանելության մասին։ Մոտ 970 թվականին այդ տարածքի արևելյան մասը հավանաբար մտնում է պիաստների հարստության մեջ։ Այդ շրջանը հիշեցնում է 981 թվականը, երբ Վլադիմիրը Կիևյան Ռուսիան դարձնում է լեհական հողերի մաս։ Նա հիմնադրում է Վոլոդիմիր քաղաքը Վոլինսկի հետ և հետո քրիստոնեությունը ընդունել է տալիս տեղաբնիկներին։
12-րդ դարում ռյուրիկյան իշխանություն Գալիչը պատկանել է Վլադիմիր Մեծի հաջորդներին։ 12-րդ դարում Գալիցիան և Վոլինյան հանդես են եկել միասնության մեջ` որպես գալիցիա-վոլինյան իշխանություն, որն ընդմիջումներով գոյատևել է կես դար։
Արագ փաստեր
Գալիցիա-Վոլինիայի թագավորություն
|
|
Փակել