Գինեգույն
From Wikipedia, the free encyclopedia
Գինեգույն, Ակոռի, Ակոռո ջուր, Գարաուրտ, Գինա, Գինա վտակ, Գինո գետ, Գինվո գետ, Կարասու, Սև ջուր, գետակ Թուրքիայում, Արաքսի ավազանում, նրա աջակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Մեծ Մասիսի հյուսիսային փեշերից և, ոռոգելով Ակոռի գյուղի այգիներն ու դաշտերը, միանում է Արաքսին։ Մովսես Խորենացին հիշատակում է Գինա ձևով։ Հետագայում կոչվել է Ակոռի գյուղի անունով, ապա նաև՝ Կարասու։ Ըստ ավանդության, որ պատմում է Մովսես Խորենացին սրա ակունքների մոտ է Արտավազդը գահավիժել անդունդը։ Գետակից հյուսիս-արևմուտք, Փոքր Մասիսի ստորոտին գտնվում էր Երևանի սարդար Հուսեյին խանի պալատ-ամառանոցը՝ Սարդար-բուլաղը, իր սառնորակ աղբյուր-ավազանով, որ կործանվեց 1840 թվականի հունիսին երկրաշարժից։ Ղևոնդ Ալիշանը հնարավոր է համարում նույնացնել Թաքյալթու գետակին[1]։
Արագ փաստեր Գինեգույն, Գետաբերանի տեղակայում ...
Գինեգույն | |
---|---|
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Իգդիրի մարզ |
Փակել