Գիտական սկեպտիցիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Գիտական սկեպտիցիզմ (անգլ.՝ scientific skepticism, rational skepticism, երբեմն skeptical inquiry) փիլիսոփայական մոտեցում։ Այս մոտեցման համաձայն, յուրաքանչյուր պնդում, ինչը չունի էմպիրիկ(փորձարարական) ապացույց, պետք է կասկածի տակ դնել, ինչպես նաև այս ուղղությանը հետևող հասարակական շարժումը, որն իր առաջ դնում է պարա և պսևդո գիտությունների ծայրահեղ ուսումնասիրություն[1][2]։
Գիտական սկեպտիցիզմի պրակտիկան կասկածի տակ է դնում հասկացությունները, որոնց մոտ բացակայում են փորձարարական ապացույցները և արդյունքների վերարտադրելիությունը։ Այն կազմում է մեթոդական, գիտական չափորոշչի մի մաս, որը նախագծված է ապացուցված գիտելիքների աճը բարձրացնելու համար։ Գիտական սկեպտիցիզմն օգտագործում է ծայրահեղ մտածողություն, և դեդուկտիվ տրամաբանություն՝ ծրագրերը գնահատելու համար, որտեղ բացակայում է փորձարարական հաստատումը։ «Գիտական սկեպտիցիզմ» տերմինը հաճախ օգտագործվում է փաստերի, երևույթների, տեսությունների ստուգման համար, որոնք գտնվում են գիտական հիմնական ուսումնասիրման շրջանից դուրս։ Շատ հաճախ այս տեսակետի կողմնակիցներ են այն գիտնականները, ովքեր ուսումնասիրում են նոր պսևդոգիտական պնդումներ կամ վարկածներ։
Գիտական սկեպտիցիզմը տարբերվում է փիլիսոփայական սկեպտիցիզմից, այն ուղղություն է փիլիսոփայության մեջ, և արտահայտում է կասկած՝ նույնիսկ հուսալի գիտելիքների առկայության դեպքում և ճշմարտություն՝ ցանկացած հուսալի չափանիշի առկայության ժամանակ[3]։ «Գիտական սկեպտիցիզմ» տերմինն առաջին անգամ օգտագործվել է Կարլ Սագանի(«Կապ», 1985[4] և «Միլիարդներ և միլիարդներ»1998[5]) աշխատություններում։ Պոլ Կուրցն իր գրություններում օգտագործում է «Նոր սկեպտիցիզմ» տերմինը[6]։
Գիտական սկեպտիցիզմը, որպես հասարակական շարժում, ձևավորվել է 1970-ական թվականներին՝ ԱՄՆ-ում, պարանորմալ երևույթների, ուֆոլոգիա, աստղագուշակության նկատմամբ հետաքրքրության աճի պայմաններում[1]։ Գիտական սկեպտիցիզմը կապված է հումանիստական շարժման հետ։ 1980-ական թվականներին ուղղության հետևորդները հայտնվում են նաև ուրիշ երկրներում[1][2]։