Գնեզնո
From Wikipedia, the free encyclopedia
Գնեզնո (լեհ.՝ Gniezno, լատին․՝ Gnesna, գերմ.՝ Gnesen), քաղաք Լեհաստանի Վելկոպոլսկի վոևոդությունում։ Նույնանուն գավառի վարչական կենտրոնն է, ունի քաղաքային գմինայի (համանքի) կարգավիճակ։ Զբաղեցնում է 49 քառակուսի կիլոմետր տարածք։ Երկաթուղային հանգույց է։ Կան ցինկե մարտկոցների, կարի, սննդի, կաշվեղենի արտադրության խոշոր ձեռնարկություններ։ Եղել է Լեհաստանի առաջին մայրաքաղաքը (մ. թ. 10-րդ դարում)[2], արքեպիսկոպոսի աթոռանիստ, լեհ արքաների թագադրման վայր, 16-րդ դարում՝ լեհական առաջին հանրապետության՝ Կալիշի վոևոդության վարչական կենտրոն[3]։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գնեզնո | |||||
ֆր.՝ Gnesen | |||||
| |||||
Երկիր | Լեհաստան | ||||
Մակերես | 49 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▼65 452 մարդ (մարտի 31, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 62-200 > 62-210 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PGN | ||||
Պաշտոնական կայք | gniezno.home.pl(լեհ.) | ||||
| |||||
Փակել
2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 68.943[4]: