Գործողության պոտենցիալ
From Wikipedia, the free encyclopedia
Գործողության պոտենցիալ (ԳՊ), կենսահոսանքի (կենսաէլեկտրական պոտենցիալ) տեսակ, որն առաջանում է շեմքային և վերշեմքային ուժի գրգիռների ազդեցությամբ և բնորոշվում է դրդունակ հյուսվածքի թաղանթի կտրուկ ապաբևեռացմամբ, լիցքաշրջմամբ և վերաբևեռացմամբ։
Նեյրոններում գործողության պոտենցիալը նույն նյարդային ազդակն է[1][2]։ ԳՊ-ն անվանում են նաև դրդման կամ տարածվող պոտենցիալ, քանի որ առաջանալով թաղանթի մի տեղում, այն արագորեն տարածվում է ողջ մակերեսով[3]։