Գունատ կապույտ կետ
From Wikipedia, the free encyclopedia
Գունատ կապույտ կետ (անգլ.՝ Pale Blue Dot), Վոյաջեր-1 տիեզերանավի կողմից 1990 թվականի փետրվարի 14-ին մոտ 6 միլիարդ կիլոմետր (40.5 ա.մ.) հեռավորության վրայից լուսանկարած Երկրի պատկերը, որը Արեգակնային համակարգի լուսանկարների շարքի մի մասն է կազմում։
Այս լուսանկարում, Երկրի տեսանելի մեծությունը մեկ պիքսելից փոքր է. մոլորակը երևում է աննշան կետի տեսքով՝ տիեզերքի ընդարձակ դատարկության մեջ լուսանկարչական սարքի օբյեկտիվի վրա ընկած արևի ճառագայթների մեջ[1]։
Վոյաջեր-1-ը, որն արդեն իրականացրել էր իր առաջնային առաքելությունը և դուրս էր գալիս Արեգակնային համակարգի սահմաններից, ՆԱՍԱ-ի կողմից ղեկավարվելով և Կարլ Սագանի խնդրանքով շրջում է իր օբյեկտիվը և լուսանկարում Երկիրը՝ տիեզերական հսկայական տարածության մեջ[2]։