Դանիել Ֆարենհայտ
From Wikipedia, the free encyclopedia
Դանիել Գաբրիել Ֆարենհայտ (Ֆարենհեյտ, գերմ.՝ Daniel Gabriel Fahrenheit), մայիսի 24, 1686(1686-05-24)[1][2][3][…], Գդանսկ, Pomeranian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - սեպտեմբերի 16, 1736(1736-09-16)[1][2][4][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), ջերմաստիճանային սանդղակներից մեկի՝ Ֆարենհայտի սանդղակի հեղինակն է։
Դանիել Ֆարենհայտ Daniel Fahrenheit | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1686(1686-05-24)[1][2][3][…] Գդանսկ, Pomeranian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | սեպտեմբերի 16, 1736(1736-09-16)[1][2][4][…] (50 տարեկան) Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Գերեզման | Kloosterkerk |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գյուտարար, գործիքներ ստեղծող և քիմիկոս |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
Daniel Gabriel Fahrenheit Վիքիպահեստում |
Դանիել Ֆարենհայտը 1707 թվականից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն։ 1717 թվականից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ։ 1724 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։
Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (°F), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32 °F, իսկ ջրի եռման կետին՝ 212 °F արժեքները։ Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջել է Ցելսիուսի սանդղակին (C)։
Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից։ Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ։ 1709 թվականին նա պատրաստել է սպիրտային, 1714 թվականին՝ սնդիկային ջերմաչափ։
Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 °F է (36,6 °C)։
Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ. [°C] = 5/9 ([°F]-32)