Դավիթ Անհաղթ
հայ փիլիսոփա / From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ Անհաղթ (6-րդ դար, Հերեթ, Հարք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն - 6-րդ դար, Հաղպատավանք, Հաղպատ), V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունական դպրոցի գլխավորական գործիչներից։
Ծնվել է | 6-րդ դար Հերեթ, Հարք, Տուրուբերան, Հայկական մարզպանություն |
---|---|
Մահացել է | 6-րդ դար Հաղպատավանք, Հաղպատ |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն, gnosiology?, իմացաբանություն, տրամաբանություն և կրոնի փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն |
Ազդվել է | Պլատոն, Արիստոտել, Պյութագորաս և Օլիպիոդորոս Կրտսեր |
Ներշնչվել է
| |
David Anhaght Վիքիպահեստում |
Կյանք
Ըստ հին հայկական աղբյուրների՝ ծնվել է Տարոնի գավառի Ներգին գյուղում։ Այդ պատճառով էլ նա ձեռագրերում հաճախ հիշատակվում է, որպես Դավիթ Ներգինցի։ Ըստ հետազոտությունների, Դավիթ Անհաղթը ծնվել է V դարի 70-ական թվականներին, և մահացել է VI դարի կեսերին։ Երիտասարդ տարիներին Դավիթ Անհաղթը մեկնում է Հունաստան՝ ուսման։ Ստույգ ճշտված է, որ Անհաղթը Հունաստանում աշակերտում է Օլիպիոդորոս Կրտսերին, որը V դարի վերջերին և VI դարի սկզբներին ղեկավարում էր Ալեքսանդրիայի փիլիսոփայական դպրոցը։ Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն։ Մեծ հռչակ է վայելել նաև հունական աշխարհում։ «Անհաղթ փիլիսոփայի» փառքը նա ձեռք է բերում իր գիտելիքների և ամենից առաջ բանավիճական ձիրքերի համար։ Արևմտյան գրականության մեջ Դավիթ Անհաղթը հայտնի է նաև «Դավիթ Արմենիոս»՝ Դավիթ Հայ, անունով։
Ստեղծագործություն
Տեքստերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ Դավիթ Անհաղթը իր աշխատությունները սկզբում գրել է հունարեն լեզվով[1]։ Դավիթ Անհաղթը նպաստել է հայ փիլիսոփայության կազմավորմանը, վճռական դեր խաղացել փիլիսոփայության ճշգրիտ տերմինաբանության և գիտակարգերի մշակման բնագավառում։ Դավիթ Անհաղթին վերագրվող բազմաթիվ երկերից անկասկած նրան է պատկանում չորս աշխատություն՝ «Սահմանք իմաստասիրութեան», «Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի», «Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի» և «Մեկնութիւն ի Վերլուծականն Արիստոտէլի», ընդ որում, առաջին երեքը պահպանվել են նաև հունարեն։
Որպես նորպլատոնական, Դավիթ Անհաղթը իդեալիստական հիմքի վրա զուգակցել է Պլատոնի, Արիստոտելի և Պյութագորասի ուսմունքները։ Աստված, ըստ Դավիթ Անհաղթի, բոլոր լինելիության տիեզերաբանական ապացուցման սկզբունքը, համարելով, որ միայն բնությունը ճանաչելով է հնարավոր ճանաչել արարչին։ Դավիթ Անհաղթի իմացության տեսությունը մոտ է Արիստոտելի իմացաբանությանը և ընդունել է նրա որոշ մատերիալիստակամ գծեր։ Աշխարհը Դավիթ Անհաղթի կարծիքով լիովին ճանաչելի է։ Մարդու հինգ զգայարանները և բանականությունը հնարավորություն են տալիս զննելու և ճանաչելու ողջ բնությունը։