Դոնատո Բրամանտե
From Wikipedia, the free encyclopedia
Դոնատո Բրամանտե (իտալ.՝ Donato "Donnino" di Angelo di Pascuccio, 1444[1][2][3][…], Ֆերմինիանո, Duchy of Urbino - ապրիլի 11, 1514[1][4], Հռոմ, Պապական մարզ)[5], իտալացի ճարտարապետ, նկարիչ։ Ծնվելիս նրան տրվել է Դոնատո դե Պասկուչիո դ'Անտոնիո անունը[6]։ Հայտնի է նաև Բրամանտե Լաձարի անունով։ Նա Միլան ներմուծեց վերածննդի ճարտարապետության ոճը, իսկ Հռոմ՝ բարձր վերածննդի ճարտարապետության ոճը։ Դոնատո Բրամանտեի նախագծերի հիման վրա է կառուցվել Արևմուտքի քրիստոնյաների գլխավոր տաճարը՝ Սուրբ Պետրոսի բազիլիկը Վատիկանում (այդ գործում որոշակի ավանդ է ներդրել նաև իտալացի մեծահամբավ քանդակագործ, նկարիչ, ճարտարապետ Միքելանջելոն)։ Հռոմում Բրամանտեի կառուցած Սան Պիետրո ին Մոնտորիոն համարվում է բարձր վերածննդի սկիզբը։ Այդ սրբավայրը Հռոմի Հուլիոս Երկրորդ պապի պատվերով նա կառուցել է այն վայրում, որտեղ, ըստ ավանդության, խաչված է եղել Պետրոս առաքյալը։
Դոնատո Բրամանտե իտալ.՝ Donato Bramante | |
---|---|
Ծնվել է | 1444[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆերմինիանո, Duchy of Urbino |
Մահացել է | ապրիլի 11, 1514[1][4] |
Վախճանի վայր | Հռոմ, Պապական մարզ |
Ոճ(եր) | Բարձր վերածնունդ |
Ուշագրավ աշխատանքներ | Santa Maria Nuova?, Սան Սատիրո և Christ at the Column? |
Donato Bramante Վիքիպահեստում |