Դրամավարկային քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Դրամավարկային քաղաքականություն, պետության տնտեսական քաղաքականությունը՝ փողի զանգվածի և դրամաշրջանառության բնութագրիչների կարգավորման, սղաճի վերահսկման, ներդրումային միջավայրի բարելավման, տնտեսական աճի համար նախապայմանների ստեղծման ոլորտներում։
Դրամավարկային քաղաքականության սուբյեկտը ԿԲ-ն է, իսկ օբյեկտը՝ դրամական զանգվածի բնութագրիչները (գնաճի մակարդակը, ներդրումների ծավալը, գործող տոկոսադրույքի մակարդակը և այլն)։