Եվգենի Տոմաշևսկի
From Wikipedia, the free encyclopedia
Եվգենի Յուրիի Տոմաշևսկի (հուլիսի 1, 1987(1987-07-01), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2005)։ 2009 թ. Եվրոպայի չեմպիոն[2]։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2010 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող։
Եվգենի Յուրիի Տոմաշևսկի | |
---|---|
Евгений Юрьевич Томашевский | |
2013 թվին | |
Պետություն(ներ) | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 1, 1987(1987-07-01) (36 տարեկան) |
Ծննդավայր | Սարատով |
Կոչում | Գրոսմայստեր (2005) Միջազգային վարպետ (2001) |
Առավելագույն վարկանիշ | 2745 (մարտ 2015) |
Ներկայիս վարկանիշ | 2681 |
ՖԻԴԵ համար | 4147235 |
365chess | Evgeny_Tomashevsky |
Chesstempo համար | 213044 |
ICCF համար | 213044 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1] և Շախմատային օլիմպիադա 2016 |
Evgeny Tomashevsky Վիքիպահեստում |
2005 թ. Ռուսաստանի առաջնությունում իր առաջին ելույթն է ունենում՝ խաղալով Կրամնիկի հետ, սակայն սպիտակներով պարտվում է։ Այդ պարտիայից հետո շատերը նրան համարում էին ռուսական շախմատի ծագող աստղ։ Երեք սուպերեզրափակիչների մասնակից (2007, 2008, 2009), որոնցից յուրաքանչյուրի ժամանակ հաղթել է մրցաշարի ֆավորիտին՝ 2007 թ. Պ. Սվիդլերին, իսկ 2008 թ. Ա. Մորոզևիչին։
2009 թ. Ռուսաստանի չեմպիոն (բարձրագույն լիգա)
Բացի շախմատից, Եվգենին մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի սպորտային տարբերակին։ Այս խաղում շախմատիստների թիմի կազմում իրեն դրսևորել է որպես լավագույն մասնակիցներից մեկը։ 2008 թ. պրոֆեսիոնալ շախմատիստների թիմի կազմում մասնակցել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Ռուսաստանի առաջնությանը։