Էլի Ուիթնի
From Wikipedia, the free encyclopedia
Էլի Ուիթնի (անգլ.՝ Eli Whitney,, դեկտեմբերի 8, 1765(1765-12-08)[1][2][3][…], Westborough, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 8, 1825(1825-01-08)[1][3][4], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ, ամերիկացի գյուտարար և արդյունաբերող։ Հորինել է բամբակյա մանրաթել անջատիչ, առաջիններից մեկն է, որ նախագծել է ֆրեզերային մեքենա, հիմք է դրել մեքենաշինության մեջ զանգվածային արտադրության կազմակերպմանը։
Էլի Ուիթնի անգլ.՝ Eli Whitney | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1765(1765-12-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Westborough, Վուստեր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 8, 1825(1825-01-08)[1][3][4] (59 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ |
Գերեզման | Գրուվ Սթրիտ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Եյլի քոլեջ և Leicester Academy? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գյուտարար, ճարտարագետ, tax collector և քաղաքական գործիչ |
Ամուսին | Henrietta Frances Edwards?[5] |
Ծնողներ | հայր՝ Eli Whitney?[5], մայր՝ Elizabeth Fay?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
Երեխաներ | Eli Whitney Jr.?[5] |
Eli Whitney Վիքիպահեստում |
Բամբակյա մանրաթելերի օգտագործումը ամրապնդել է Հարավային Նահանգների տնտեսությունը Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ և դարձել է ստրկության պահպանման նախադրյալներից մեկը[7][8]։ Չնայած դատարաններում բազմաթիվ արտոնագրային գործերին, Ուիթնին չի կարողացել օգտվել այս գյուտից։ Ավելի ուշ, բանակի համար ռազմական պատվերների վրա աշխատելիս, նա մշակել է հավաքման ընթացքում մասերի փոխարինելիության սկզբունքը և այն բերել է արդյունաբերական օգտագործման։