Էնգելս (քաղաք)
քաղաք Ռուսաստանի Սարատովի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Էնգելս (ռուս՝ Энгельс), քաղաք Ռուսաստանի Սարատով մարզում։ Նախկինում հայտնի է եղել Պոկրովսկ անունով։ Էնգելսը նավահանգիստ է, որը գտնվում է Վոլգայի գետի ձախ ափին, Սարատով քաղաքի(Սարատով մարզի վարչական կենտրոն) դիմաց և Սարատով քաղաքին միացած է կամրջով։ Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների ՝ բնակչության թվով (202,419) երկրորդ ամենամեծ քաղաքն է Սարատով մարզում։ Պատմականորեն այն կարևոր կենտրոն է եղել Պովոլժսկի գերմանացիների համար, քաղաքը մինչև 1931 թվականը՝ Ֆրիդրիխ Էնգելսի անունով կոչվելը, Ռուսաստանում հայտնի է եղել որպես Պոկրովսկ, իսկ Գերմանիայում՝ Կոսակենշտադտ (Kosakenstadt): Էնգելսը 1918-1941 թվականներին հանդիսացել է Վոլգայի գերմանական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության մայրաքաղաք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Էնգելս | |||||
ռուս.՝ Энгельс | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1747 թ. | ||||
Մակերես | 121,06 կմ² | ||||
ԲԾՄ | 20 մետր | ||||
Բնակչություն | ▲227 049 մարդ (2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+4, UTC+3 և SAMT?[2] | ||||
Հեռախոսային կոդ | 8453 | ||||
Փոստային դասիչ | 413100 | ||||
Պաշտոնական կայք | engels-city.ru(ռուս.) | ||||
| |||||
Քաղաքը նախկինում հայտնի է եղել Պոկրովսկայա սլոբոդա (մինչև 1914 թվական), իսկ մինչև 1931 թվականը՝ Պոկրովսկ անուններով։