Էքս-Մարսել համալսարան (հակիրճ՝ AMU, ֆր.՝ Aix-Marseille Université, պաշտոնապես գրանցված է որպես Université d'Aix-Marseille)[9], Ֆրանսիայի հարավային Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի Էքս ան Պրովանս բնակավայրում գտնվող հանրային հետազոտական համալսարան։ Հիմնադրվել է 1409 թվականին, երբ պրովանսի կոմս Լուիս II Անջևինը Պրովանսի համալսարանը հիմնելու խնդրանքով դիմեց պիզանյան հակապապ Ալեկսանդր V-ին[10]։ Համալսարանը ներկա կառուցվածքով ձևավորվել է Պրովանսի, Միջերկրածովյան և Պոլ Սեզանի համալսարանների միաձուլման գործընթացի արդյունքում[11][12][13]։ Երեք համալսարանների ձուլումը տեղի ունեցավ 2012 թվականի հունվարի 1-ին։ Էքս Մարսել համալսարանը դարձավ ֆրանկախոս աշխարհի խոշորագույն համալսարանը մոտավորապես 74.000 ուսանողով[14][15]։ Այն ֆրանկախոս ուսումնական հաստատությունների շարքում ունի ամենամեծ բյուջեն, որը կազմում է տարեկան մոտավորապես 750 միլիոն եվրո[16]։
Արագ փաստեր Էքս-Մարսել համալսարանֆր.՝ Aix-Marseille Université, Տեսակ ...
Էքս-Մարսել համալսարան ֆր.՝ Aix-Marseille Université |
---|
|
Տեսակ | Ֆրանսիայի համալսարան, հանրային հետազոտությունների համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
---|
Հիմնադրված է | 1409թ. (Պրովանսի համալսարան)[1] 1896թ. (Էքս Մարսել համալսարան) 1970թ. (Էքս Մարսել Պրովանսի համալսարան I) 1970թ. (Միջերկրածովյան համալսարան) 1973թ. (Պոլ Սեզանի համալսարան) 2012թ. (Էքս Մարսել համալսարան) |
---|
Տիպ | Հանրային համալսարան |
---|
Ուսանողներ | 74,000[2] |
---|
Ընդհանուր անձնակազմ | 8000 մարդ |
---|
Դոկտորներ | 2.448 |
---|
Անդամակցություն | Միջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի համալսարանների միություն[3], European Research Council?, Վերափոխվել[4], Coordination of French research universities?[5], French Excellence Initiative?, Udice French Research Universities?, UFA / DFH / FGU?[6], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8] |
---|
Երկիր | Ֆրանսիա |
---|
Տեղագրություն | Էքս ան Պրովանս, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտ, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամաս |
---|
Հասցե | www.univ-amu.fr |
---|
Կայք | univ-amu.fr(ֆր.) և univ-amu.fr/en(անգլ.) |
---|
43°17′36″ հս․ լ. 5°21′28″ ավ. ե.HGЯOL |
Ֆրանսիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Ֆրանսիա|տեղորոշման քարտեզներ]]. |
Université d'Aix-Marseille Վիքիպահեստում
|
Փակել