«Թոր» (անգլ.՝ Thor), Քեննեթ Բրանայի գեղարվեստական ֆիլմը, որը հիմնված է Marvel Comics-ի համանուն կոմիքսի վրա։ Կինոնկարի ստեղծմամբ զբաղվել է Marvel Studios-ը, իսկ տարածմամբ՝ Paramount Pictures-ը։ Ֆիլմի գլխավոր հերոս Թորը ամպրոպի ինքնահավան և վեհ աստված է, ով զրկվում է իր ուժից և աքսորվում ինն աշխարհներից մեկից՝ Ասգարդից։ Հայտնվելով Երկրի վրա, նա ծանոթանում է երիտասարդ աստղաֆիզիկոս Ջեյն Ֆոսթերի հետ, ում նկատմամբ նրա մոտ առաջանում են որոշ զգացմունքներ։ Բացի այդ, Թորը պետք է կանգնեցի իր եղբայր Լոկիին, ով փորձում է դառնալ Ասգարդի արքա։ Ֆիլմը դարձավ Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը, որի կինոնկարները միավորվում են ընդհանուր սյուժետային շղթայում։
Արագ փաստեր Երկիր, Ժանր ...
|
---|
Թատրոնային թողարկման շապիկ |
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | մարտաֆիլմ[2][3][4][…], ֆենթեզի ֆիլմ[2][5][3][…], արկածային ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին և ֆանտաստիկ ֆիլմ |
---|
Հիմք | Թոր |
---|
Թվական | մայիսի 6, 2011[2][3], ապրիլի 27, 2011[6], մայիսի 6, 2011, ապրիլի 29, 2011[6] և ապրիլի 28, 2011[7] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Քեննեթ Բրանա[8] |
---|
Պրոդյուսեր | Քևին Ֆայգի |
---|
Սցենարի հեղինակ | Էշլի Միլլեր[8], Զաք Սթենց[8], Դոն Փեյն[9], Մարկ Պրոտոսևիչ[8][10], Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկի[11], Սթեն Լի[11], Լարրի Լիբեր[11] և Ջեք Քիրբի[11] |
---|
Դերակատարներ | Քեթ Դենինգս[12][13][14][…], Քրիս Հեմսվորթ[15][12][13][…], Նատալի Փորտման[12][13][14][…], Թոմ Հիդելսթոն[8], Ստելլան Սկարսգորդ[13][16][14][…], Քոլմ Ֆիորի[12][13][14][…], Ռեյ Սթիվենսոն[12][13][14][…], Իդրիս Էլբա[12][13][14][…], Ռենե Ռուսսո[12][13][14][…], Էնթոնի Հոփքինս[12][13][14][…], Քլարք Գրեգ[13][14][17], Ջեյմի Ալեքսանդր[13][14][9], Տադանոբու Ասանո[13][14][9][…], Ջոշ Դալլաս[13][14][9][…], Ջերեմի Ռեներ[14], Սեմյուել Ջեքսոն[14], Դուգլաս Թեյթ[18], Ադրիանա Բարասա[19], Մաքսիմիլիանո Էռնանդես[19], Ռիչարդ Սեթրոնե[19], Դարեն Քենդրիք[19], Ջոշուա Քոքս[19], Ջես Սմիթ կրտսեր[19], Ջոզեֆ Գաթ[19], Լյուկ Մեսի[19], Մեթ Դյուսե[19], Ջեյսոն Քեմփ[19], Բադի Սոսթհենդ[19], Բլեյք Սիլվեր[19], Ջեյմի ՄակՇեյն[19][18], Դեյլ Գոդբոլդո[19][18], Պատրիկ Օ'Բրայան Դեմսի[19], Ջիմ Փալմեր[19], Սեթ Քոլթան[19], Ջոզեֆ Մայքլ Ստրաժինսկի[19], Ռայան Շեֆեր[19], Մեթ Բաթալյա[19], Սթեն Լի[19], Ջոել ՄակՔրերի[19][18], Իսահակ Քափի[19][18], Ջուլիետ Լոպես[19], Ռոբ Մարս[19], Քերրի Լազար[19], Հարլի Գրեհեմ[19], Ալեքսանդր Ռայթ[19], Հիլարի Փինգլ[19], Շոն-Քոլին Յանգ[19], Քինսի ՄակԼին[19], Քելլի Հոթորն[19], Դակոտա Գոյո[19] և Թեդ Ալփրես[19] |
---|
Օպերատոր | Հարիս Զամբարլուկոս |
---|
Երաժշտություն | Պատրիկ Դոյլ |
---|
Մոնտաժ | Փոլ Ռուբել |
---|
Պատմվածքի վայր | Նյու Մեքսիկո[20], Ասգարդ[21], Յոտունհեյմ[21], Պուենտե Անտիգուո[22] և Նորվեգիա |
---|
Նկարահանման վայր | Manhattan Beach Studios[23], Cerro Pelon Ranch?[24], Սանտա Ֆե[24], Նյու Մեքսիկո և Լոս Անջելես |
---|
Կինոընկերություն | Marvel Studios[10] |
---|
Տևողություն | 114 րոպե[25] |
---|
Բյուջե | 150 000 000 $[26] |
---|
Շահույթ | 449 326 618 $[27], 181 030 624 $[27] և 8 531 647,98 €[28] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Thor (film) Վիքիպահեստում |
Փակել
Ռեժիսոր Սեմ Ռեյմին Թորի մասին ֆիլմի կոնցեպցիայի վերաբերյալ մտածեց 1990-ականներին և 2001 թվականին նույնիսկ սցենարը ներկայացրեց վերանայման, սակայն նախագիծը սառեցվեց և Ռեյմին լքեց այն։ Մինչև 2006 թվականը էկրանավորման իրավունքները փոխանցվում էին մի ստուդիայից մյուսին, բայց Marvel Studios-ը պայմանագիր կնքեց սցենարիստ Մարկ Պրոտոսևիչի հետ, ով Paramount Pictures-ի համար սկսեց ֆիլմի մտահղացման աշխատանքը։ Սկզբնական շրջանում ռեժիսորը Մեթյու Վոնն էր, և ֆիլմի պրեմիերան պլանավորվել էր 2010 թվականին։ Սակայն 2008 թվականին Վոնը լքեց ծրագիրը, և ռեժիսորական բազկաթոռը զբաղեցրեց Քենեթ Բրանան, իսկ թողարկումն էլ հետաձգվեց մինչև 2011 թվական։ 2009 թվականին անցկացվեց քասթինգ, իսկ նկարահանումները սկսեցին 2010 թվականին և կատարվեցին Կալիֆորնիայում և Նյու Մեքսիկոյում։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլի 17-ին, Սիդնեյում, իսկ վարձույթը սկսեց չորս օր անց։ Միացյալ Նահանգներում ֆիլմը մեծ էկրաններին բարձրացավ մայիսի 6-ին[29]՝ 3D և IMAX ձևաչափերով։ Կինոնկարն ունեցավ կոմերցիոն հաջողություն, ողջ աշխարհում հավաքելով ավելի քան $449 միլիոն և ստացավ դրական քննադատություններ։