Թուփաք Շաքուր
Ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ , կինոդերասան / From Wikipedia, the free encyclopedia
Թուփաք Ամարու Շաքուր (անգլ.՝ Tupac Amaru Shakur, ի ծնե՝ Լեսեյն Փերիշ Քրուքս (Lesane Parish Crooks), հունիսի 16, 1971(1971-06-16)[3][4][4][…], Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] - սեպտեմբերի 13, 1996(1996-09-13)[3][4][4][…], Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5]), ամերիկացի ռեփեր, երգերի հեղինակ և կինոդերասան, որը ավելի հայտնի է 2Pac, Pac, Makaveli[8] բեմական կեղծանուններով[9]։ Շատերի կարծիքով համարվում է բոլոր ժամանակների լավագույն ռեփերներից մեկը[10][11]։
Թուփաք Շաքուր | |
---|---|
Թուփաքը 1991 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Tupac Shakur |
Ի ծնե անուն | անգլ.՝ Lesane Parish Crooks[1][2] |
Նաև հայտնի է որպես | MC New York, 2Pac, Makaveli, Pac |
Ծնվել է | հունիսի 16, 1971(1971-06-16)[3][4][4][…] Արևելյան Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 13, 1996(1996-09-13) (տարիքը 25) Լաս Վեգաս, Նևադա Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ[5] |
Գերեզման | Stone Mountain[6] |
Ժանրեր | Հիփ հոփ, գենգստա ռեփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ, դերասան, բանաստեղծ, ակտիվիստ, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և գրող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records (1991–1995) Death Row Records (1995–1996) |
Կրթություն | Փոլ Լոուրենս Դանբարի անվան ավագ դպրոց, Թամալփաիսի ավագ դպրոց և Բալթիմորի արվեստի դպրոց |
Անդամակցություն | Digital Underground, Thug Life և Outlawz |
Կապված |
|
Ամուսին | Քիշա Մորիս[7] |
Պարգևներ | |
Կայք | 2pac.com |
Ստորագրություն | |
Tupac Shakur Վիքիպահեստում |
Շաքուրը ծնվել է Նյու Յորք քաղաքի Հառլեմ թաղամասում, սակայն 1988 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1991 թվականին թողարկել է իր դեբյուտային «2Pacalypse Now» ալբոմը։ Որոշ ժամանակ անց Թուփաքը դարձել է «Ուեսթ քոսթ» հիփ հոփի գլխավոր ներկայացուցիչը։ Իր ստեղծագործությունների մեջ Փաքը ներկայացրել է հասարակության հիմնախնդիրները։ Այն ժամանակ Գենգստա ռեփը համարվում էր այդ ժանրի դոմինանտ ուղղությունը[12][13]։ «Strictly 4 My N.I.G.G.A.Z...» (1993) և «Me Against the World» (1995) ալբոմների թողարկվելուն պես Շակուրը ձեռք է բերել ֆինանսական մեծ հաջողություններ և քննադատների կողմից արժանացել է դրական արձագանքների[14]։ 1995 թվականին՝ կողոպուտից և գնդակահարումից ողջ մնալուց հետո, Շակուրը խորապես ներգրավվել Արևմտյան և Արևելյան ափերի միջև հիփ հոփ պատերազմի մեջ, որը այդ ժամանակ մեծ մասշտաբների էր հասել[15]։
1996 թվականին լույս է տեսել ռեփերի «All Eyez on Me» ալբոմը, որը կարճ ժամանակ անց դարձել է Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված ալբոմներից մեկը[16]։ 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգաս քաղաքում՝ լուսափորի տակ մեքենան կանգնեցնելուց հետո, անհայտ անձը հարևան մեքենայի պատուհանից կրակ է արձակել Շակուրի ուղղությամբ և փամփուշտներից չորսը հասել է նպատակակետին։ Վեց օր անց Թուփաքը մահանում է, իսկ մարդասպանը այդպես էլ մնում է անհայտ մինչ օրս։ Սպանության մեջ կասկածվում էր The Notorious B.I.G.-ն՝ Փաքի թշնամին և նախկին ընկերը։ Վերջինս, սակայն, մի քանի ամիս անց սպանվում է մեկ այլ ավտոմոբիլային պատահարի ժամանակ[17][18]։ Ռեփի լեգենդի մահից հետո թողարկվել են նրա ևս հինգ երաժշտական ալբոմներ, որոնք հետո դարձել են պլատինե։
Երաժշտական կարիերայից դուրս Շակուրը ձեռքբերումներ է ունեցել նաև դերասանական կարիերայում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական հեղինակություն»-ը, «Բանաստեղծական արդարություն»-ը, «Փակուղիում»-ը և «Հանցագործական խմբավորումների հետ կապվածը»-ը, որոնք բոլորը քննադատների կողմից դրական գնահատականի են արժանացել։
Շաքուրը բոլոր ժամանակների ամենամեծ վաճառքներ ունեցած երաժիշտներից մեկն է։ Նրա աշխատանքներից աշխարհում վաճառվել է շուրջ 75 միլիոն օրինակ։ Նա իր ստեղծագործությունների միջոցով ներկայացրել է մարդկանց արդի հասարակության խնդիրները։ Թուփաքը համարվում է ռասիզմի և իրավական անհավասարության դեմ պայքարի խորհրդանիշներից մեկը[19]։