Ժոզե Ռամուշ Օրտա
From Wikipedia, the free encyclopedia
Ժոզե Մանուել Ռամուշ Օրտա (պորտ.՝ José Manuel Ramos-Horta, դեկտեմբերի 26, 1949(1949-12-26)[1], Դիլի, Պորտուգալական Թիմոր[2][3][4]), Արևելյան Թիմորի երկրորդ նախագահն է երկրի անկախության հռչակումից ի վեր։ Նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007 թվականի մայիսի 20-ից՝ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։ Ազատության շքանշանակիր։ Ֆրետիլինի հիմնադիրներից մեկը, Ինդոնեզիայից Արևելյան Թիմորի անկախության համար ակտիվ մարտիկներից մեկը։ 1970-ականների սկզբից Արևելյան Թիմորի անկախության շարժման մեջ է։ Արևելյան Թիմորի ինդոնեզական օկուպացիայի ժամանակ զբաղեցրել է վտարանդի արտաքին գործերի նախարարի պաշտոնը (1975-1979)։ 1988 թվականին դուրս է եկել Ֆրետիլինի շարժումից և շարունակել է գործունեությունը որպես անկախ քաղաքական գործիչ։
Ժոզե Ռամուշ Օրտա | |
Կուսակցություն՝ | Revolutionary Front for an Independent East Timor? |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց, Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիա (1983), Antioch College? (1984) և Fondation René-Cassin? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և legal counselor |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 26, 1949(1949-12-26)[1] (74 տարեկան) |
Ծննդավայր | Դիլի, Պորտուգալական Թիմոր[2][3][4] |
Քաղաքացիություն | Արևելյան Թիմոր[5] |
Ամուսին | Ana Pessoa Pinto?[6] |
Զավակներ | Loro Horta? |
Կայք՝ | ramoshorta.com |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Արևելյան Թիմորի անկախությունից հետո 2002 թվականին դարձավ նոր պետության արտաքին գործերի նախարար։ Արևելյան Թիմորի ճգնաժամից հետո 2006-2007 թվականներին՝ Արևելյան Թիմորի վարչապետ։ 2008 թվականի փետրվարի 11-ին վիրավորվել էր Արևելյան Թիմորի գրոհայինների ծայրահեղական կազմակերպության կողմից կազմակերպված մահափորձի արդյունքում։