Ժորժ Մելիես
From Wikipedia, the free encyclopedia
Ժորժ Մելիես (դեկտեմբերի 8, 1861(1861-12-08)[1][2][3][…], Փարիզ[4] - հունվարի 21, 1938(1938-01-21)[4][5][6][…], Փարիզ[7][4], լրիվ անունը՝ Մարիա-Ժորժես Ժան Մելիես), ֆրանսիացի իլուստրատոր և ֆիլմաստեղծ։ Հայտնի է իր տեխնիկական և պատմողական նորամուծութուններով ֆիլմի վաղ օրերին։ Մելիեսը նորարար էր հատուկ էֆեկտներով, պատահաբար հայտնաբերեց մի ֆիլմի հնարք stop thick 1896 թ։ Նա նաև ֆիլմաստեղծներից առաջինն էր, ով օգտագործեց multiple exposure, time-lapse photography, լուծանցումներ և ձեռքով նկարած գույներ իր ֆիլմերում։ Իր թվացյալ կեղծման և կինոյի միջոցով իրականության փոփոխման կարողությունների շնորհիվ նա երբեմն համարվում է առաջին կինոկախարդ[9]։ Իր ամենահայտնի 2 ֆիլմերն են՝ «Ճանապարհորդություն դեպի լուսին» և «Անհնարին ուղևորություն»։ Երկու ֆիլմերն էլ ներառում են տարօրինակ, սյուրռեալիստական ուղևորություններ նման Ժյուլ Վեռնի ոճին և համարվում են առաջին ամենակարևոր գիտաֆանտաստիկ ֆիլմերից, չնայած նրանք ավելի շատ ֆանտաստիկ էին։
Ժորժ Մելիես ֆր.՝ Georges Méliès | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1861(1861-12-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | հունվարի 21, 1938(1938-01-21)[4][5][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[7][4] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Georges Méliès |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ (1880) և Lycée Michelet, Vanves? |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր, մոնտաժող, սցենարիստ, ձեռնածու-աճպարար, կինեմատոգրաֆ, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ, կինոդերասան և գծանկարիչ |
Ամուսին | Ժաննա դ'Ալսի |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Georgette Méliès? |
Կայք | melies.eu |
Ստորագրություն | |
Georges Méliès Վիքիպահեստում |