Իդա (լեռ)
From Wikipedia, the free encyclopedia
Իդա (հուն․՝ Ίδη), Պսիլորիտիս (հուն․՝ Ψηλορείτης), Կրետե կղզու ամենաբարձր լեռը (2456 մ)։ Գտնվում է կղզու կենտրոնական մասում։ Իդա լեռնազանգվածն ունի հինգ գագաթ՝ Տիմիոս-Ստավրոս (2456 մ), Ագաֆիաս (2424 մ), Ստոլիստրա (2325 մ), Վուլումենու (2267 մ) և Կուսակաս (2209 մ)։ Իդայից արևելք ընկած է Նիդայի բարձրավանդակը, որի ցածրագույն կետը գտնվում է 1414 մ բարձրության վրա։ Բարձրավանդակի արևմտյան մասում գտնվում է Զևսի քարանձավը, որտեղ, ըստ հին հունական դիցաբանության, մեծացել է Զևսը։ Քարանձավում գտնվել են պատմական արժեք ունեցող բազմաթիվ իրեր, օրինակ՝ մ.թ.ա. VII դարի բրոնզե վահան։ Լեռան հարավային լանջին գտնվում է գտնվում է Կամարես քարանձավը, որտեղ հայտնաբերվել են կերամիկական բազմաթիվ առարկաներ, որոնցից շատերը ներկայացված են Հերակլիոնի հնագիտական թանգարանում։
Իդա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Կրետե և Mylopotamos Municipality? |
Աշխարհագրական տեղադրություն | Կրետե |
Լեռնաշղթա | Q3862459? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2456 մետր |
Հարաբերական բարձրություն | 2456 մետր |
Իդա լեռան քարքարոտ լանջերը ծածկված են փշոտ թփերով։ Լեռան արևելյան լանջերին պահպանվել են անտառների մնացուկներ. ժամանակին անտառապատ է եղել ողջ Կրետեն։
Իդա լեռը հատկապես հարուստ է հարթ քարերով, որոնք հարմար են հովվական պարզ խրճիթի՝ միտատոյի շինարարության համար[1][2][3]։ Հյուսիսարևմտյան մասում գտնվում է նշանավոր Արկադի վանքը։