Ինդի փոփ
From Wikipedia, the free encyclopedia
Ինդի փոփ, ԱՄՆ-ում նաև թվի-փոփ 1980-ական թվականների կեսերին զարգացած[1]ալտերնատիվ ռոքի ենթաոճ է, որի ստեղծող խմբերն են համարվում Orange Juice և Josef K-ն։ Տվյալ ոճն ի տարբերություն մնացած ռոք-փոփ ոճերին, որոնք որպես կանոն դեպրեսիվ են, ավելի մեղեդային է և պոզիտիվ։ Ինդի-փոփի համար հատկապես մեծ նշանակություն են ունեցել The Shangri-Las, The Ronettes, The hSmits խմբերի ռոքերները, ինչպես նաև NME հրատարակչության C81 և C86 ժողովածուները, որոնց հետագայում սկսեցին կոչել ինդի փոփի դասական ստեղծագործություններ։ Չնայած դրան, որ այդ ժամանակվա ինդի փոփ երաժշտություններն ավելի փանկին ավելի մոտ, կոշտ էին, ինդի փոփին վերաբերվում էին ինչպես ավելի «լուսավոր» և մեղեդային փոփ-ռոք ժանր[1]։ 1980-ական թվականների ինդի փոփը տարբերվում էր միայն իր մեղեդիի ոճով և հեշտությամբ, շատ դեպքերում ինդի փոփի կատարողները չունեին հմտություն, և լցված էին մանկական միամտությամբ։ Դրա պատճառով ոճը քննադատում էին իր «ինֆանտիլության» և «պարզ» կազմվածքի պատճառով։ Չնայած դրան, հետագայում մի շարք ալտերնատիվ ռոք երաժիշտներ (օրինակ Nirvana, Manic Street Preachers, Riot Grrrl) խոստովանեցին, որ ինդի փոփն ազդեցություն է թողել իրենց հետագա ստեղծագործական ուղու վրա։