Լուիս Սուարես
ուրուգվայցի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, հունվարի 24, 1987(1987-01-24)[2][3][4][…], Սալտո, Ուրուգվայ, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, Բրազիլիական «Գրեմիո» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Սուարեսը «Նասիոնալ» ակումբի սան է, որի կազմում 2006 թվականին դարձել է Ուրուգվայի առաջնության հաղթող։ 19 տարեկանում տեղափոխվեց հոլանդական Էրեդիվիզիի (Նիդերալանդների ֆուտբոլի բարձրագույն առաջնություն) «Գրոնինգեն» ակումբ։ 2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»։ 2008/09 մրցաշրջանում իր ակումբում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ թիմի ավագը. այդ ժամանակ նա խփեց 35 գոլ 33 խաղերում և ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Բոլոր առաջնություններում «Այաքս»ի կազմում անցկացրած խաղերում նա այդ տարի աչքի է ընկել 49 անգամ, նաև ակումբի հետ նվաճել է Նիդերլանդների գավաթը։ 2010/11 մրցաշրջանում նա իր հարյուրերորդ գոլը խփեց թիմի կազմում, ինչով հավասարվեց Դենիս Բերգկամպին, Յոհան Կրոյֆին և Մարկո վան Բաստենին։
Լուիս Ալբերտո Սուարես իսպ.՝ Luis Suárez | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Luis Alberto Suárez Díaz | ||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ[1] | ||
Մականուն | El Pistolero | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1987(1987-01-24)[2][3][4][…] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալտո, | ||
Հասակ | 1.81 մ. | ||
Քաշ | 86 կիլոգրամ[5] | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Club Nacional De Football ] | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2005 | Նասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005-2006 2006-2007 2007-2011 2011-2014 2014-ներկա |
Նասիոնալ Գրոնինգեն Այաքս Լիվերպուլ Բարսելոնա |
29 (12) 29 (10) 110 (81) 110 (69) 76 (66) | |
Ազգային հավաքական | |||
2007 - ներկա | Ուրուգվայ | 82 (43) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2011 թվականի հունվարին 26,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»։ Այդ տարի նա թիմին օգնեց 12-րդ հորիզոնականից բարձրանալ 6-րդ հորիզոնական։ 2012 թվականի փետրվարի 26-ին Լուիսը շահեց «կարմիրների» թիմում իր միակ մրցանակը՝ Ֆուտբոլային լիգայի գավաթը։ 2014 թվականի ապրիլին դարձավ առաջին ոչ եվրոպացին, որը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ և ՊՖԱ-ի ֆուտբոլիստների վարկածով տարվա լավագույն խաղացող[6][7]։ 2014 թվականի Ոսկե գնդակի հավակնորդներից էր (31 գոլ)։
2014 թվականի հուլիսին հարձակվողը 81 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական «Բարսելոն»։ Սուարեսի տրանսֆերը դարձավ ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և երրորդը աշխարհի ֆուտբոլի պատմության մեջ[8][9]։ «Կապտանռնագույնների» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դարձավ ոսկե հետ-թրիկի հեղինակ, հաղթեց Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։
Սուարեսը 2007 թվականին հրավիրվեց Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու 2007 թվականին անցկացվող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 2007 թվականի փետրվարի 8-ին հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Կուլումբիայի հավաքականի դեմ խաղում (3։1)։ 2010 թվականին հավաքականի կազմում նշանակալի դեր ունեցավ։ Նրանք աշխարհի առաջնությունում զբաղեցրեցին 4-րդ հորիզոնականը. Սուարեսն առաջնությունում 3 գոլ խփեց, նաև խաղի ավելացված ժամանակում ձեռքով գնդակը բաց դարպասից հետ մղեց։ Այդ իսկ պատճառով էլ նա 1/4 եզրափակչում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում, դաշտից հեռացվեց։ 2011 թվականին հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի Գավաթը. դա 15-րդն էր հավաքականի համար։ Առաջնությունում Սուարեսը 4 գոլ խփեց և ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2013 թվականի հունիսի 23-ին Տոիտայի հավաքականի դեմ խաղում դուբլ ձևակերպեց և դարձավ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
2007 թվականին 20-ամյա հարձակվողը տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», որ նրա համար 7,5 միլիոն € էր վճարել։ Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր[10]։ Նա իր պաշտոնական դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում։ Նա խաղաց Սլավիի դեմ, որի ժամանակ խաղադաշտ էր մտել առաջին րոպեներից, և աչքի ընկավ՝ վաստակելով 11 մետրանոց։ Սակայն կարմրասպիտակավուններին չհաջողվեց դուրս գալ խմբային փուլից և մասնակցել առաջնության հաջորդ խաղերին։ Նիդերլանդական առաջնությունում իր առաջին գոլը խփել է դեբյուտի ժամանակ Դե Գրաֆսհապի դարպասը։ Այդ հանդիպման ժամանակ Սուարեսն աչքի է ընկել նաև 3 գոլային փոխանցմամբ (խաղն ավարտվեց «Այաքս»ի հաղթանակով՝ 8։1 հաշվով)։ Ամստերդամ Արենայում իր առաջին գոլերը խփել է Հերենվոմի դեմ խաղում, որի ժամանակ ձևակերպեց իր առաջին դուբլը Էրեդիվիզիում[11]։