Խաչակրաց յոթերորդ արշավանք
Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Իքս-ի խաչակրաց արշավանքը 1248-1254 թվականներին / From Wikipedia, the free encyclopedia
Խաչակրաց յոթերորդ արշավանք (ֆր.՝ Septième croisade, արաբ․՝ الحملة الصليبية السابعة), խաչակրաց արշավանք, որը նախաձեռնել է Ֆրանսիայի թագավոր Լուի IX Սուրբը 1248 թվականին[1]։
Թվական | 1248 – 1254 |
---|---|
Մասն է | Խաչակրաց արշավանքներ |
Վայր | Եգիպտոս Սիրիա |
Արդյունք | Մուսուլմանների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Ֆրանսիայի թագավորություն Տաճարականների միաբանություն | Այյուբյան սուլթանություն Մամլուքների սուլթանություն |
Հրամանատարներ | |
Լուի IX Սուրբ Գիյոմ դե Սոննակ Ռենո դը Վիշիե | Աս-Սալահ Այուբ Սաջարաթ ալ-Դուրր |
Կողմերի ուժեր | |
15,000 | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
գրեթե ամբողջ բանակը | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Հասնելով Նեղոսի դելտա, այստեղ հաստատված մամլուքները կարողանում են ջախջախել խաչակրաց բանակներին, որոնք հաստատվել էին Սիրիայում[2]։
Ճակատամարտերից մեկի ընթացքում թագավորը գերեվարվում է և ազատ է արձակվում հսկայական տույժեր վճարելուց հետո։
1243 թվականին հակամարտություն սկսվեց Տաճարականների միաբանության և մուսուլմանների միջև։
Գազայում տեղի ունեցած ճակատամարտի հետևանքով, 48 ժամվա ընթացքում խաչակիրների բանակի մեծ մասը կործանված էր։ Շատ պատմաբաններ նշում են այս իրադարձությունը որպես Սուրբ Երկրում խաչակիրների դարաշրջանի ավարտի սկիզբը։
Ֆրանսիայի թագավոր Լուի Սուրբը խաչակրաց արշավանք կազմակերպեց, որ տևեց 1248-1254 թվականներին և ավարտվեց անհաջողությամբ։ Նա անցկացրեց կյանքի մնացած մասը Ակրայի արքայական պալատում։