Ծավ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Ծավ, Բասուդ, Բասութագետ, Բասուտ, Ցավ, գետ Հայաստանի Սյունիքի մարզում, Արաքսի ձախ վտակը։ Ստորին հոսանքի շրջանում կոչվում Է Խաչինշայ կամ Շիկահող։ Կազմվում է Շիշկերտ և Մազրա վտակներից։ Սկիզբ է առնում Խուստուփ լեռնազանգվածի հյուսիս–արևմտյան լանջերից և լեռնային V-աձև հովտով արևմուտքից հոսում է դեպի արևելք՝ մտնելով Արցախի սահմանը։ Արաքսին է միանում Երևան—Բաքու երկաք գծի Մինջևան կայարանից 4—5 կմ հարավ–արևմուտք։ Երկարություն 42 կմ (Հայաստանում՝ 27 կմ), ավազանը՝ 356 քաո. կմ (Հայաստանում՝ 195,5 քառ կմ)։ Հիմնականում ունի անձրևաձն–հալքային սնում և հորդանում է ապրիլ- մայիս ամիսներին, վերին հոսանքում՝ ստորերկրյա ջրերից։ Տարեկան միջին ծախսը 1,15 մ³/վրկ է, հոսքը՝ 36,2 միլիոն մ³։ Ծավի հովտում, համանուն գյուղի մոտ, 1979 թվականի դրությամբ եղել է սոսու մեծ արգելավայր[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծավ (այլ կիրառումներ)
Ծավ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 40 կմ |
Ավազանի մակերես | 356 կմ² |
Ջրի ծախս | 1,15 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Շիկահողի գլուխ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 39°03′02″ հս․. լ. 46°26′16″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Դիվաձոր, Կուճիգետ, Մասրուց, Մթնաձոր, Շիկահող և Բեթնաձոր |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Երկրամաս | Սյունիքի մարզ և Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) |