Կանադայի ազգային զինվորական հուշահամալիր
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային զինվորական հուշահամալիր (անգլ.՝ National War Memorial), հայտնի է նաև որպես The Response (Պատասխան[1]), հուշարձան Կանադայի մայրաքաղաք Օտտավայի Կոնֆեդերացիայի հրապարակում[2]։ Հուշարձանը բացվել է 1939 թվականի մայիսի 21-ին թագավոր Գեորգ VI-ի կողմից։ Նախապես հուշարձանը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներին ու զոհերին։ 1982 թվականին այն դարձել է նաև հուշարձան՝ ի հիշատակ այն կանադացիների, որ զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում և Կորեական պատերազմում[3]։ 2000 թվականից հուշարձանի դիմաց կառուցվել է Անհայտ զինվորի գերեզման (անգլ.՝ Canadian Tomb of the Unknown Soldier):
Արագ փաստեր Ազգային զինվորական հուշահամալիր, Տեսակ ...
Ազգային զինվորական հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր |
Ճարտարապետ | Vernon March? |
Ստեղծում | մայիսի 21, 1939 |
Երկիր | Կանադա |
Քաղաք | Confederation Square? |
Բնակավայր | Օտտավա |
Ներկա վիճակ | կանգուն |
National War Memorial (Canada) Վիքիպահեստում |
Փակել
Հուշարձանի բարձրությունը կազմում է 21,34 մետր, այն կառուցված է բրոնզից ու գրանիտից։