Կարճևան (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Կարճևան, գետ Հայաստանի Սյունիքի մարզում։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների արևելյան լանջերից և Ագարակ քաղաքից 1,5 կմ հարավ-արևելքում ձախից միախառնվում Արաքս գետին։ Երկարությունը՝ 10 կմ։ Այստեղից է սնուցվում Կարճևանի ջրանցքը[1][2]։ Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի մոնոթորինգի և թափոնների ուսումնասիրության մասին Տեղեկագրի գետը աղտոտված է ծանր մետաղներով գետաբերանի հատվածում[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարճևան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կարճևան, Բնութագիր ...
Կարճևան | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 10 կմ |
Գետաբերանի տեղակայում | Արաքս |
Կոորդինատներ | 38°51′30″ հս․. լ. 46°12′38″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Խաչիձոր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Սյունիքի մարզ |
Փակել