Կինո (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
«Կինո», 1980-ական թվականների խորհրդային ամենահայտնի ռոք-խմբերից մեկը։ Առաջատարը, համարյա բոլոր տեքստերի և երաժշտության հեղինակը, անփոփոխ հանդիսանում էր Վիկտոր Ցոյը, որի մահից հետո խումբը, որը ընդհանուր առմամբ ինը տարիների ընթացքում ստուդիական ալբոմներում թողարկել էր ավելի քան հարյուր երգ, մի քանի հավաքածուներ և համերգային ձայնագրություններ, ինչպես նաև մեծ քանակի ոչպաշտոնական ձայնա-տեսագրություններ, դադարում է գոյություն ունենալուց։
Կինո | |
---|---|
«Կինո» խումբը 1986 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Кино́ |
Երկիր | ԽՍՀՄ, Լենինգրադ |
Ժանրեր | Ռոք, Պոստ փանկ |
Գործունեություն | 1981 - 1990 |
Լեյբլ | АнТроп, Яншива Шела, Мелодия, Мороз Рекордз |
Կապված | «Յու-Պիտեր», «Ակվարիում», «Փոփ-մեխանիկա», «Ջունգլի» |
Կայք | kinoman.net |
Նախկին անդամներ | |
Վիկտոր Ցոյ, Ալեքսեյ Ռիբին, Օլեգ Վալինսկիյ, Յուրի Կասպարյան, Ալեքսանդր Տիտով, Գեորգի Գուրյանով, Իգոր Տիխոմիրով | |
Kino (band) Վիքիպահեստում |
Ոճայնորեն խումբը հեռանում է ռուսական ռոքի ավանդական տարրերից, մասնավորապես, սովորական հարվածային գործիքների փոխարեն հաճախ օգտագործվում էին տարատեսակ ծրագրավորված էֆեկտներ, ստեղծված դրամ-մեքենաների միջոցով, որը հաճախ հնչողությանը տալիս էր «դիսկոտեկային և փոփսային» հնչողություն։ Ստեղծագործական վաղ ժամանակաշրջանի լիրիկայի բաղկացուցիչ մասը արտացոլում էր դեռահասային վիրավորանքը և սիրո կապակցությամբ դրամատիկական վերապրումները, որի շնորհիվ երաժիշտները արժանանում են «նոր ռոմանտիկներ» կոչման։ Առավել ուշ տեքստերում հերոսությունը և բողոքը զուգակցվում են աշխարհայացքի ողբերգականության հետ։
Տարիների ընթացքում «Կինո»-ի հանրաճանաչությունը աճում էր, եթե սկզբում երաժիշտները նվագում էին միայն փոքրաթիվ հանդիսատեսի առջև և դաժան քննադատության էին ենթարկվում ինչպես պաշտոնական, այնպես էլ ընդհատակյա մամուլի կողմից, ապա տասնամյակի վերջին նրանց ձայնասկավառակները տարածվում էին արդեն միլիոնավոր տպաքանակով, իսկ համերգներին հավաքվում էին երկրպագուների ամբողջական մարզադաշտեր։ Խումբն առաջացնում է «կինոմանիայի» ֆենոմեն, որն ուժգնանում է Վիկտոր Ցոյի ողբերգական մահից հետո և գոյություն ունի մինչ օրս, երաժշտի աշխատավայրը դարձել է ուխտագնացության վայր հետխորհրդային տարածաշրջանի բազմաթիվ երկրպագուների համար, Կրիվոարբատյան փակուղում (Մոսկվա) հայտնվել է, այսպես կոչված, «Ցոյի պատը», որը երկրպագուները գրոտել են երգերից տողերով և խմբի ստեղծագործական աշխատանքի հանդեպ սիրո խոստովանություններով։ «Կինո»-ն հաճախ իր արտացոլումն է գտնում մասսայական մշակույթում, նրանց թողած ժառանգությունը բարձր է գնահատվում այսօրվա տեսաբանների և երաժշտագետների կողմից։