«Կնքահայրը» (անգլ.՝ The Godfather), 1972 թվականին Օսկար մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում ևս հաղթող ճանաչված, 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կնքահայր (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կնքահայրըանգլ.՝ The Godfather, Երկիր ...
Կնքահայրը անգլ.՝ The Godfather |
---|
|
Երկիր | ԱՄՆ Իտալիա |
---|
Ժանր | դրամա, քրեական ֆիլմ, գանգստերային ֆիլմ և վեպի էկրանավորում |
---|
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
---|
Հիմք | Կնքահայրը[1] |
---|
Թվական | մարտի 15, 1972[2], սեպտեմբերի 27, 1972[1], օգոստոսի 24, 1972[3] և հոկտեմբերի 18, 1972 |
---|
Լեզու | անգլերեն և իտալերեն |
---|
Ռեժիսոր | Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա |
---|
Պրոդյուսեր | Ալբերտ Ս․ Ռուդի |
---|
Սցենարի հեղինակ | Մարիո Պյուզո և Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա |
---|
Դերակատարներ | Մառլոն Բրանդո, Ալ Պաչինո, Ջեյմս Քաան, Ռիչարդ Կաստեպլանո, Ռոբերտ Դյուվալ, Ստեռլինգ Հայդեն, Ջոն Հոլլանդ Կազալե, Դայան Քիթոն, Տալիա Շայր, Էյբ Վիգոդա, Ալ Լետիերի, Ջաննի Ռուսսո, Կորադո Գայպա, Ալ Մարտինո, Ջոն Մառլի, Ջոննի Մարտինո, Լեննի Մոնտանա, Ռիչարդ Կոնտե, Ալեքս Ռոկո, Ջուլի Գրեգ, Սիմոնետա Ստեֆանելլի, Սարո Ուրձի, Անջելո Ինֆանտի, Ֆրանկո Չիտի, Ջո Սպինել, Մորգանա Քինգ, Ռիչարդ Բրայթ, Ռուդի Բոնդ, Վիտո Սքոթի, Կարմինե Կոպոլա[4], Ռոման Կոպոլա[4], Սոֆյա Կոպպոլա[4], Ռոն Գիլբերտ[4], Թոնի Քինգ[4], Ռայմոնդ Մարտինո[4], Նիկ Վալելոնգա[4], Թոնի Ջորջիո[4], Վիկտոր Ռենդինա[4] և Սալվատորե Կորսիտտո |
---|
Օպերատոր | Գորդոն Ուիլիս |
---|
Երաժշտություն | Նինո Ռոտա |
---|
Մոնտաժ | Ուիլյամ Հ․ Ռեյնոլդս և Փիթեր Զիններ |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք և Լոս Անջելես |
---|
Նկարահանման վայր | Լոնգ Այլենդ, Նյու Յորք, Նյու Ջերսի և Սիցիլիա |
---|
Կինոընկերություն | Paramount Pictures և Alfran Productions |
---|
Տևողություն | 175 րոպե |
---|
Բյուջե | 6 000 000 $ |
---|
Շահույթ | 250 341 816 $[5] |
---|
Հաջորդ | Կնքահայրը 2 |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Godfather Վիքիպահեստում |
Փակել
Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա (ռեժիսորն է՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան)։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում։ Դերասանների վարպետորեն կերտած հերոսները, ռեժիսորական ձեռագիրը, լարված սյուժեն, ֆիլմում հնչող հայտնի երաժշտությունը, հերոսների արդեն հայտնի դարձած շատ խոսքեր, երբեք չհնացող գանգստերական այս լեգենդար եռերգություն ֆիլմը դարձրել են իսկապես ամենասիրված ֆիլմերից մեկը աշխարհի շատ ժողովուրդների համար։
Կնքահայրը ունի երկու շարունակություն՝ Կնքահայրը 2 (1974) և Կնքահայրը 3 (1990)։