Կոմունա (Իտալիա)
From Wikipedia, the free encyclopedia
Կոմունա, Իտալիայում երրորդ աստիճանի վարչական միավոր։ Սովորաբար կազմված է քաղաքից, որի անունից էլ ծագում է կոմունայի անունը, և հարակից տարածքներից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունա (այլ կիրառումներ)
Կոմունայի ղեկավարը քաղաքապետն է (իտալ.՝ sindaco), օրենսդիր մարմինը՝ կոմունայի խորհուրդը (իտալ.՝ consiglio comunale), իսկ գործադիրը՝ կոմունայի վարչությունը (իտալ.՝ giunta comunale)։ Քաղաքագլխին և խորհրդի անդամներին ընտրում են կոմունայի բնակիչները միաժամանակ։ Ընդ որում քաղաքագլխի խմբակցությունը ընտրական առաջին կամ երկրորդ փուլում պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը, որից հետո ստանում է խորհրդի ձայների 60%-ը։ Խորհուրդը ղեկավարում է քաղաքագլուխը, որը նշանակում է խորհրդի մյուս անդամներին՝ ասսեսսորներին (իտալ.՝ assessori)։ Վարչությունը աշխատում է մունիցիպալիտետ (իտալ.՝ municipio), կամ «կոմունայի տուն» (իտալ.՝ palazzo comunale) կոչվող շենքում[1][2]։