Կոշչեյ
սլավոնական առասպելների և բանահյուսության կերպար / From Wikipedia, the free encyclopedia
Կոշչեյ կամ Կաշչեյ Անմահ (ռուս.՝ Коще́й Бессме́ртный), հավանաբար՝ ոսկոր, նախնական իմաստը՝ «նիհար, բարակ»[1]), սլավոնական առասպելների և բանահյուսության կերպար է (հանդես է գալիս հատկապես՝ հեքիաթներում)։ Չար կախարդ է, որի մահը թաքնված է մի քանի, իրար մեջ տեղադրված, կախարդական կենդանիների մեջ և առարկաներում . «Ծովում, օվկիանոսում կա մի կղզի, այդ կղզում կա մի կաղնու ծառ, ծառի տակ թաղված է արկղ, արկղում՝ նապաստակ, նապաստակի մեջ՝ բադ, բադի մեջ՝ ձու, ձվի մեջ՝ ասեղ և Կոշչեյի մահը»[2]։
Կոշչեյ Անմահ | |
---|---|
Տեսակ | դիցաբանական կերպար և immortal being? |
Դիցաբանություն | Սլավոնական |
Սեռ | արական |
Հիշատակումներ | Ռուսական ժողովրդական հեքիաթներ՝ «Մարիա Մորեվնա», «Գորտ-արքայադուստր» ասքեր՝ «Իվան Գոդինովիչ» |
Ատրիբուտներ | գավազան |
Koschei Վիքիպահեստում |
Թագավոր, կախարդ, երբեմն՝ կախարդական, խոսող ձիու հեծյալ։ Հաճախ հանդես է գալիս գլխավոր հերոսի հարսնացուին առևանգողի կերպարում։ Պատկերվում է՝ նիհար, բարձրահասակ ծերունու կամ կենդանի կմախքի տեսքով, հաճախ ներկայացվում է որպես՝ ժլատ[3]։
Բացի ռուսական ժողովրդական հեքիաթներից, հիշատակվում է նաև չեխական «Պղնձամորուքը» և լեհական «Հինգ ոչխարները» հեքիաթներում, որտեղ անվանվում է Կոշչեյ Պղնձամորուք և բացահայտ հայտարարում է, որ ինքը ստորգետնյա թագավորության տերն է։