Հավայերեն
From Wikipedia, the free encyclopedia
Հավայերեն, ավստրոնեզական լեզվաընտանիքի լեզուներից մեկն է, նախկինում Հավայան կղզիների հիմնական լեզուն էր։
Հավայերեն ʻŌlelo Hawaiʻi | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Marquesic? |
Երկրներ | ԱՄՆ |
Խոսողների քանակ | 27 200 մարդ (2000)[1] և 26 205 մարդ (2010)[2] |
Լեզվակիրների թիվը | 27 160 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | ոչնչացման եզրին[3] |
Գրերի համակարգ | Հավայան այբուբեն |
IETF | haw |
ԳՕՍՏ 7.75–97 | гав 143 |
ISO 639-2 | haw |
ISO 639-3 | haw |
Hawaiian language Վիքիպահեստում |
Հավայացիների ամենամեծ և ամենաբազմամարդ համայնքը, որոնց համար հավայերենը մայրենի լեզուն է, ապրում է Նիհաու կղզում։ Հավայերենը որպես առաջին լեզու օգտագործվում է Հավայան կղզեխմբի մոտավորապես 1,5 միլիոն բնակիչներից մի քանի տասնյակ հազարների կողմից։ Որպես երկրորդ լեզու, հավայերենը դեռ պահպանում է իր ազդեցությունը. այն դասավանդվում է նաև Հավայան համալսարանում, որտեղ կան հատուկ ծրագրեր դրա ուսումնասիրության համար[4]։
Հավայերենի հետ կապված լեզուները տարածված են Խաղաղ օվկիանոսում, նրա սերտորեն կապված լեզուներն են թաիթերենը և մարկեզերենը (Մարկիզյան կղզիների բարբառները), ինչպես նաև մաորի լեզուն։ Հավայերենի հետ առավել քիչ նմանություն ունի Արևմտյան Պոլինեզիայի սամոական և տոնգանական լեզուներում։