Հեբեյ (նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
Հեբեյ (չինարեն՝ 河北, ( արտասանություն)), նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հազար կմ² է, բնակչությունը՝ 42 միլիոն 1975 թվականի տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են (1500—2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ և այլն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ Խոշոր ծովային նավահանգիստ է Ցինհուանդաոն։
Երկիր | Չինաստան |
---|---|
Մասն է | North China? |
Կարգավիճակ | Նահանգ |
Մտնում է | Չինաստան |
Վարչկենտրոն | Շիցզյաչժուան |
Ամենաբարձր կետ | Mount Xiaowutai? |
Օրենսդրական մարմին | Hebei Provincial People's Congress?[1] |
Բնակչություն (2010) | 71 854 202 (6-րդ տեղ) |
Խտություն | 383,75 ( 13-րդ տեղ) |
Տարածք | 187 240 (13-րդ տեղ) |
Սահմանակցում է | Պեկին, Տյանցզին, Շանսի, Հենան, Շանդուն, Ներքին Մոնղոլիա, Լյաոնին, Ulanqab?, Xilingol League?, Դատուն, Xinzhou?, Yangquan?, Ցզինչժուն, Չանչժի, Անյան, Liaocheng?, Puyang?, Dezhou?, Binzhou?, Chaoyang?, Huludao? և Չիֆեն |
Ժամային գոտի | UTC+8 |
Փոխարինեց | Զհիլի, Hebei Province (ROC)? և Chahar Province? |
ISO 3166-2 կոդ | CN-13 |
hebei.gov.cn | |